Փելոսին խափանել է Հայոց Ցեղասպանութեան

բանաձեւի քւէարկութիւնը




Դեկտեմբեր 23, 2010 11:18
ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նանսի Փելոսին երէկ՝ դեկտեմբերի 22-ին մերժել է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին թիւ 252 բանաձեւն ընդգրկել օրակարգում եւ քւէարկութեան դնել Կոնգրէսի այս կազմի օրօք:
Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Քէն Խաչիկեանը յայտարարութիւն է տարածել, որում իր զայրոյթն ու յուսախաբութիւնն է յայտնել Նանսի Փելոսիի եւ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ ղեկավարութեան հանդէպ, որոնք դրժեցին Հայոց Ցեղասպանութեան բանաձեւը քւէարկութեան դնելու իրենց յանձնառութիւնը, հաղորդում է «Ասպարէզը»:
Նշենք, որ աւելի վաղ Փելոսին մտադրութիւն էր յայտնել թիւ 252 բանաձեւը դնել քւէարկութեան: Բանաձեւի դէմ արշաւ էին սկսել թրքական լոբբին եւ նախագահ Օբամայի վարչակազմը, իսկ Հայ մի շարք գործիչներ, այդ թւում երգիչ Սերժ Թանկեանն ու մոդել Քիմ Քարդաշեանը դիմել էին Ներկայացուցիչների պալատի նախագահին՝ կոչ անելով անպայման ընդունել այն:
Մարտի 4-ին Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը 23 կողմ, 22 դէմ ձայներով ընդունել էր բանաձեւը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: