‹‹Ինչո՞ւ ենք սպասում››
«Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրութեան դէպքում
Հայաստանն այլ ընտրութիւն չի ունենայ, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի
Հանրապետութիւնը»
‹‹Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններին ճանաչել Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Այդ քայլով մենք կլռեցնենք Ադրբեջանին, թոյլ չտալով յայտարարարել, թէ ընդունում է Արցախի ինքնորոշման իրաւունքը`Ադրբեջանի տարածքում››,- ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հետ հեռախօսազրոյցում ասաց Արևմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանը:
Ա. Աբրահամեանի համոզմամբ, Հայաստանի ու Արցախի միաւորման համար նախ պէտք է, որ ճանաչւած լինի Արցախի անկախութիւնը: ‹‹Քանի դեռ Արցախը չի անկախացել մենք իրաւունք չունենք բարձրացնել միաւորման խնդիր: Նախ անկախացում, որից յետոյ, միւս փուլում`միացում››: Արցախի անկախութեան ճանաչումից յետոյ միայն երկու հայկական կողմերը կարող են պայմանաւորւել միաւորման շուրջ: Մեխանիզմներից մէկն էլ, ըստ Աբրահամեանի, կարող է լինել հետևեալը. ‹‹Արցախի Հանրապետութեան խորհրդարանը միաւորման յատուկ որոշումով դիմում է Հայաստանի Հանրապետութեանը››:
Արձագանքելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի այն յայտարարութեանը, թէ «Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրութեան դէպքում Հայաստանն այլ ընտրութիւն չի ունենայ, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը եւ ապահովել նրա բնակչութեան անվտանգութիւնը բոլոր հասանելի միջոցներով»,- Արմենակ Աբրահամեանն ասաց. «Այսօր Արցախը գտնւում է պատերազմի մէջ: Ես չգիտեմ մի երկիր, որն ամէն օր իր վրայ է ընդունում հարևան երկրից եկող ռազմական հարւածները, բայց չի համարում, որ գտնւում է պատերազմի մէջ: Իսկ ի՞նչ է սա, եթէ ոչ պատերազմ, եթէ կան զոհեր, եթէ ամէն օր Ադրբեջանի բանակը Հայոց բանակի վրայ կրակ է բացում, զոհւում են Հայ զինւորներ, ու այսպէս 15 տարի շարունակ… Ադրբեջանական կողմն օգտագործում է տարբեր տրամաչափի հրազէնային տեխնիկայ, ուրեմն, ի՞նչ է սա, եթէ ոչ պատերազմ: Բայց գտնւելով պատերազմական վիճակի մէջ, մենք դեռ շարունակում ենք չճանաչե՞լ Արցախի անկախութիւնը: Հարց է առաջանում, ինչո՞ւ ենք սպասում: Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է ճանաչի Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Միայն այդ կերպ մենք կկարողանանք լուծել մեր անվտանգութեան հարցերը: Իսկ ճանաչումից յետոյ Արցախի Հանրապետութիւնը, արդէն որպէս ճանաչւած պետութիւն, միջազգային ատաններում կծաւալի իր դիւանագիտական ակտիւ գործունէութիւնը»:
Արևմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանն անընդունելի է համարում շրջանառւող այն միտքը, թէ ազատագրւած տարածքները պէտք է պահել Լեռնային Ղարաբաղի անվտանգութիւնից ելնելով: «Դա սխալ միտք է, այդ տարածքները մեր հայրենիքի մի մասն են կազմում, ուրեմն, նախ հէ′նց դրա համար պէտք է պատկանեն Հայ ժողովրդին: Եւ յետոյ, ազատագրւած տարածքների պահպանմամբ ո′չ միայն Արցախի, այլ, ընդհանրապէս, Հայոց պետականութեան անվտանգութեան պահպանման խնդիրն է լուծւում»:

ArmAr.am
0 Պատգամ:
Post a Comment