Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանին եւ Թուրքիային

կոչ է արել` օգնել Ղարաբաղեան խնդրի

լուծման հարցում



Դեկտեմբեր 22, 2010 20:18
Պաշտօնական Բաքուն Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեանը կոչ է արել ցուցաբերել հետեւողական աջակցութիւն` Լեռնային Ղարաբաղի հարցի շուտափոյթ կարգաւորման գործում: Այս մասին դեկտեմբերի 22-ին յայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը: «Կոնֆլիկտի չլուծւած լինելը տարածաշրջանի զարգացման գործընթացում բազում խոչընդոտներ է առաջացնում»,-ասել է արտգործնախարարը` կոչ անելով նպաստել Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը:
Տնտեսական համագործակցութեան կազմակերպութիւնը տարածաշրջանային միջպետական տնտեսական կազմակերպութիւն է: Այն հիմնադրւել է 1985-ին` Միջին Ասիայի եւ Մերձաւոր Արեւելքի երկրների կողմից: 1992-ին կազմակերպութեանն են միացել 7 նոր երկրներ. Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանն ու Թուրքմենստանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: