Էրդողանը նամակ է ուղարկել Օբամային՝

կանխելու Կոնգրէսում Հայոց

Ցեղասպանութեան ճանաչումը



Դեկտեմբեր 20, 2010 21:47
ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի ներկայիս խօսնակ Նանսի Փելոսիի ջանքերը՝ հայկական թիւ 252 բանաձեւը հասցնել Կոնգրէսի քւէարկութեան, այն աստիճան են անհանգստացրել Թուրքիային, որ բացի Դաւութօղլու-Քլինթոն հեռախօսազրոյցից, Էրդողանը նամակ է գրել Օբամային։
Այս մասին, թուրքական Milliyet-ի փոխանցմամբ, յայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դաւութօղլուն՝ նշելով, թէ դեռ որոշ զարգացումներ են ընթանում հայկական բանաձեւը Կոնգրէսի օրակարգում ընդգրկելու ուղղութեամբ։
«Այս լուրերն իմանալուն պէս, ԱՄՆ-ում մեր դեսպանը արձագանքեց, որից յետոյ ես հեռախօսազրոյց եմ ունեցել Քլինթոնի հետ»,-յիշեցրել է Դաւութօղլուն։
«Մենք թոյլ չենք տայ, որ հայկական բանաձեւը «դամոկլեան սրի» պէս կախւած լինի թուրք-ամերիկեան յարաբերութիունների գլխին։ Այս համատեքստում մեր վարչապետն այսօր նամակ է յղել պարոն Օբամային»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նանսի Փելոսին աշխատանքներ է տանում մինչ այս Կոնգրէսի աշխատանքների աւարտը քննարկման դնել հայկական թիւ 252 բանաձեւը։ Կոնգրէսն իր անդամների այս կազմով կաշխատի մինչեւ դեկտեմբերի 21-ը, սակայն օրակարգում կան բազմաթիւ օրէնսդրական նախաձեռնութիւններ, որոնք պէտք է անպայման քննարկւեն, որի պատճառով հնարաւոր է, որ Կոնգրէսի աշխատանքները եւս մի քանի օրով երկարաձգեն:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: