Յոյն մարզասէրները Հայաստանի

դրօշներով են գնացել

թրքական ակումբի հետ

խաղին եւ ծեծել թուրքերին



Դեկտեմբեր 22, 2010 08:05
Կիպրոսում կայացած FIBA EuroChelenge բասկետբոլային ակումբային մրցաշարի G խմբի վերջին խաղում յոյն մարզասէրները յարձակւել են թուրքական «Քարշըյաքա» ակումբի մարզիկների եւ տեխնիկական անձնակազմի անդամների վրայ եւ ծեծի ենթարկել։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Ապոել-Քարշըյաքա հանդիպմանը յոյն մարզասէրները եկել էին Հայաստանի դրօշներով եւ ամբողջ խաղի ընթացքում վիրաւորել են թուրքերին։ Խաղը վերջանալուց յետոյ յոյն մարզասէրները իջել են մարզադահլիճ, ծեծել թուրքական ակումբի անձնակազմին։
Միեւնոյն ժամանակ, փայտերով ու մահակներով զինւած յոյն մարզասէրների մէկ այլ խումբը դրսում սպասել է թուրքական ակումբի անդամներին։
Աւելի ուշ յայտնի է դարձել, որ թուրքական կողմին յաջողւել է հեռանալ մարզական համալիրից եւ բանակցութիւններ վարել ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի հետ՝ Կիպրոսի թուրքական հատւած անցնելու համար։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: