Ազգային նւագարանները հանել
թանգարաններից
Ընդամէնը մի քանի տարի առաջ Հայաստանի երաժշտական ուսումնական հաստատութիւններում չէին հնչում ազգային մի շարք նւագարանների հնչիւն

Ոչ երաժշտական դպրոցներում, ոչ քոլէջներում և ոչ էլ անգամ պետական կոնսերվատորիայում գրեթէ չկային ազգային նւագարանների բաժիններ: Հայ պատանին անմասն էր մնում իր ժողովրդի հոգևոր հարստութեան մի շատ կարևոր նրբերանգից: Ու թէև այդ ընթացքում դուդուկը աշխարհ էր նւաճում և հայի հոգու խռովքը հասկանալի էր դարձնում անգամ օտարներին, նրա ընկեր-նւագարանները գործածութիւնից գրեթէ դուրս էին մղւել:
Անհրաժեշտ էր ինչ-որ բան ձեռնարկել` անցեալի հոգևոր արժէքների հետ կապը վերջնականապէս չխզելու համար:Առաջին քայլը թերևս ՀՀ մշակոյթի նախարարութեան 2004 թւականի նախաձեռնությունն էր` երաժ
շտական դպրոցներում անվճար ուսուցում կազմակերպել ազգային նւագարանների բաժիններում: Իսկ ընդամենը մէկ տարի անց «Նարեկացի» արւեստի միութիւնը ևս 15 երեխայի հնարաւորութիւն ընձեռեց մասնակցելու թառի ու քամանչայի դասընթացների, ինչի շարունակութիւնը եղաւ «Նարեկացի» մանկապատանեկան համոյթի ստեղծումը:

Համոյթի միակ նպատակը ազգային արժէքների պահպանման գաղափարի շուրջ աւելի քան երկու տասնեակ երեխաներին համախմբելը չէր սոսկ: Այս պատանիներն իրենց գեղարւեստական ղեկավարի` Յովիկ Սահակեանի հետ ազգային նւագարանները նախ իրենց ընկերներին, ապա նաև աշխարհին ներկայացնելու խնդիր են ուզում լուծել: Դա կլինի «Ազգային նւագարանների վերածնունդ» ծրագրի բաղկացուցիչ մասը: Ծրագիրը, որն իրականացնում է «Նարեկացի» արւեստի միութիւնը, երկու մասից է բաղկացած:
Նախ` ձևաւորել այն միջավայրը, որը մեր երեխաներին հնարաւորութիւն կտայ տիրապետել դեռևս պահպանւած և գործածութեան մէջ գտնւող նւագարաններին, ապա` ուսումնասիրել այն գործիքները, որոնք թանգարանային նմուշներ են և պահպանւել են հայկական մանրանկարչութեան մէջ: Ինչպէս` հայկական տաւիղը` քնարը, քամանիի մէկ այլ տեսակ և այլն: Դրանք ուսումնասիրւելուց և
վարպետաց ձեռքով պատրաստւելուց յետոյ ժամանակակից կոմպոզիտորներին կպատւիրւի գրել երաժշտութիւն այդ գործիքների համար: Ապա փորձ կարւի դրանք հէնց երեխաների միջոցով ներկայացնել հասարակութեանը:«Նարեկացի» մանկապատանեկան համոյթի հիմնադրմամբ ծրագրի մեկնարկը կարելի է ազդարարւած համարել:

Համոյթը դեռ մէկ տարեկան է, սակայն արդէն լուրջ յաղթանակներ է ունեցել` բազմաթիւ շրջագայութիւններ Հայաստանի մարզերում և Արցախում: Հրաւէր ունեն Եւրոպայից. փետրւար ամսին մեկնելու են եւրոպական երկրներ: Եւ ոչ միայն համերգներով են հանդէս գալու, այլև վարպետութեան դասեր են տալու Լիոնի կոնսերվատորիայում` ներկայացնելով հայկական նւագարանները: Ու թեև առայժմ խմբում չունեն մի քանի անհրաժեշտ գործիքներ` քամանի, տաւիղ, սանթուր, սակայն հնարաւոր է` առաջիկայում ձեռք բերեն ՀՀ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ:
Համոյթի գեղարւեստական ղեկավար Յովիկ Սահակեանը համոզւած է, որ ցանկացած ազգային նւագարան կարող է դուդուկի յաջողութիւնն ունենալ, եթէ աւելի նպատակասլաց լ ինենք և մի փոքր աւելի հոգատար` մեր ազգային արժէքների նկատմամբ: «Ցաւում եմ, բայց այսօր շատ ընտանիքներում անգամ աւագ
ները շատ բան չգիտեն ազգային նւագարանների մասին, էլ ուր մնաց երեխաները»,-իր մտահոգութիւնն է յայտնում երաժիշտը: «Նախկինում բոլոր Հայ արիստոկրատ ընտանիքների տան պատից անպայման որևէ ազգային նւագարան է կախւած եղել` թառ, քամանչա, սազ, բլուլ, քանոն: Այսօր կառավարութիւնն ազգային նւագարաններին տիրապետել ցանկացող երեխաներին ուսման վարձից ազատեց, բայց դա քիչ է:

Պէտք է ցոյց տալ, բացատրել, ապացուցել ժողովրդին, որ մենք ունենք հրաշալի նւագարաններ, որոնք կարող են աշխարհին յուզել ու զարմացնել: Քանոնը կարող է նոյն յաջողութեամբ արտայայտել այն, ինչ ջութակը: Իսկ երեխաների մէջ ազգային նւագարանների, ասել է թէ` ազգային արժէքների հանդէպ սեր և հետաքրքրութիւն առաջացնելու համար ընդամէնը ցանկութիւն է պէտք: Մեր խմբի օրինակով կարող եմ վստահեցնել, թե որքան կարող է երեխան սիրել ազգային նւագարանը, եթէ այն ճիշտ մատուցւի և ուսուցանւի»:
Ծրագրի հեռահար նպատակներից մէկն այն հանրակրթական դպրոցներում ուսումնական ծրագրի մաս դարձնելն է: Ծրագրի հեղինակներն այդ խնդրանքով արդէն դիմել են ՀՀ կրթութեան նախարարութեանը. գոնէ աւագ դպրոցը պէտք է ճանաչի իր ազգային նւագարանները:Իսկ ճանաչողութեան առաջին քայլն արւած է. երկու օր առաջ «Նարեկացի» ազգային նւագարանների մանկապատանեկան համոյթը ելոյթ ունեցաւ Երևանի Բենիամին Ժամկոչեանի անւան թիւ 119 դպրոցում:
ԱՆՈՒՇ ՍԱՄՒԷԼԵԱՆ
0 Պատգամ:
Post a Comment