Նախարարներն ու ոստիկանապետը
կարեւորել են ռազմա–հայրենասիրական
դաստիարակութիւնը
Դեկտեմբեր 22, 2010 19:41
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանութեան, կրթութեան եւ գիտութեան, սպորտի եւ երիտասարդութեան հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարների եւ ՀՀ ոստիկանութեան պետի համատեղ խորհրդակցութիւն, որի ընթացքում քննարկւել են նախազօրակոչային պատրաստութեան եւ ռազմահայրենասիրական դաստիարակութեան ուղղութեամբ 2010թ. իրականացւած աշխատանքները:
Պաշտպանութեան Նախարարութեան մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ նիստի ընթացքում վերոնշեալ գերատեսչութիւնների ներկայացուցիչները հանդէս են եկել զեկոյցներով` նշելով կատարւած աշխատանքներն ու հետագայ անելիքները: Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը նշել է, որ ռազմահայրենասիրական դաստիարակութիւնը մաս է կազմում մեր երկրի ռազմական ներուժի: Ելոյթներով հանդէս են եկել նաեւ Կ.Գ. նախարարը եւ ՀՀ ոստիկանութեան պետ Ալիկ Սարգսեանը` նշելով առկայ խնդիրները եւ դրանց լուծման համար անհրաժեշտ աշխատանքները:
Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակութեան հարցում ունեցած աւանդի համար գերատեսչական մեդալներով, պատւոգրերով ու նւէրներով պարգեւատրւել են հասարակական կեանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:Միջ–գերատեսչական ամփոփիչ քննարկումներից յետոյ Սէյրան Օհանեանը այցելել է հանրապետական կենտրոնական հաւաքակայան, ծանօթացել զօրակոչի անցկացման պայմաններին, զրուցել զօրակոչիկների ու ծնողների հետ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment