Մոսկւայում ոստիկանները

սպանել են Հայի


Դեկտեմբեր 20, 2010 11:45
Մոսկւայի արեւմուտքում դեկտեմբերի 19-ին, ժամը 22:45-ի սահմաններում ոստիկաններից փախուստի դիմած երկու յանցագործները, նաեւ նրանց սպանւած ընկերը, ամենայն հաւանականութեամբ, Հայաստանի քաղաքացիներ են: Ներկայումս ստուգում են ոստիկանների կողմից զէնքի կիրառման օրինաչափութեան հարցը, որի հետեւանքով մարդ է սպանւել:
Ինչպէս աւելի վաղ յայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի մայրաքաղաքում ոստիկանները նկատել են, թէ ինչպէս են դիմակաւորւած անձինք փախչում բնակելի շէնքից: Ոստիկանութեան աշխատակիցների նախազգուշացումներին նրանք չեն արձագանքել, աւելին նրանցից մէկը զէնքն ուղղել է ոստիկանական պարեկի կողմը: Ի պատասխան ոստիկանը կրակել է հաշւեցուցակային զէնքից եւ սպանել է փախստականին:
Դէպքի վայրում գազային 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» ատրճանակ է յայտնաբերւել: Իսկ շէնքի բակում միացւած շարժիչով մեքենայ է եղել: Մեքենայում Հայաստանի քաղաքացիների երկու անձնագիր է յայտնաբերւել:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: