Արցախի ժողովրդի անվտանգութեան

երաշխաւորը լինելու հնարաւորութիւնը

մեզ տալիս է ՀՀ ռազմական դոկտրինը


«Ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծում է Տաւուշի մարզի մի շարք գիւղեր։ «Եւ ահա այս փուլում մեր ժողովրդի այդ հատւածի անվտանգութիւնը երաշխաւորելու հնարաւորութիւնը մեզ տալիս է ռազմական դոկտրինը, և այստեղ էլի իրաւական առումով անխոցելի ենք


14:41 • 25.12.10
Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դաւիթ Ջամալեանն այսօրւայ ասուլիսի ժամանակ վտանգաւոր որակեց ադրբեջանական կողմի այն յայտարարութիւնը, թէ Արցախի անվտանգութեան ապահովմանը մասնակցում են նաև ՀՀ քաղաքացիներ։ Միաժամանակ նա նշեց, որ ադրբեջանական այդ թեզը շատ յստակ պատասխան ունի։
«Կայ ռազմական դոկտրին, որը մեր երկրի ռազմական քաղաքականութեան, պաշտպանական քաղաքականութեան ստրատեգիան է կանխորոշում, և այն յստակ նախանշում է, որ անհրաժեշտութեան դէպքում ՀՀ–ն կարող է դառնալ Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը»,– յայտարարեց Դաւիթ Ջամալեանը։
Նա ընդգծեց, որ այսօր մենք ապրում ենք պատերազմի շրջանում, և առկայ սպառնալիքները վտանգ են ներկայացնում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ժողովրդի համար։ Որպէս օրինակ՝ փորձագէտը յիշեցրեց, որ ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծում է Տաւուշի մարզի մի շարք գիւղեր։ «Եւ ահա այս փուլում մեր ժողովրդի այդ հատւածի անվտանգութիւնը երաշխաւորելու հնարաւորութիւնը մեզ տալիս է ռազմական դոկտրինը, և այստեղ էլի իրաւական առումով անխոցելի ենք»,– ասաց Ջամալեանը։
Ռազմական հոգեբանը ևս մէկ անգամ ընդգծեց, որ քանի դեռ բացակայում է խաղաղութիւնը, և առկայ վտանգները վերաբերում են ինչպէս Արցախի, այնպէս էլ Հայաստանի ժողովրդի անվտանգութեանը, «շատ տրամանաբանական է, որ մենք հանդէս ենք գալիս մեր ինքնորոշւած ժողովրդի մի հատւածի պաշտպանութեան երաշխաւորի դերում»։

Tert.am

0 Պատգամ: