Ադրբեջանը մէկ օրում աւելի քան 50
անգամ գնդակոծել է Ղարաբաղեան
ուժերի առաջապահ դիրքերը
17:17 • 20.12.10
Դեկտեմբերի 19-ի լոյս 20-ի գիշերը և օրւայ ընթացքում Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գծի հարաւ–արևելեան, արևելեան և հիւսիս–արևելեան ուղղութեամբ տեղակայւած իր յենակէտերից հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից աւելի քան 50 անգամ գնդակոծել է Ղարաբաղեան ուժերի առաջապահ դիրքերը:
«Յատկանշական է, որ այդքանից յետոյ պաշտօնական Բաքի քարոզչամեքենան կատարւածի մեղքն, իր սովորութեան համաձայն, ոչ միայն փորձում է բարդել հայկական կողմի վրայ, այլև մտացածին լուրեր է տարածում առ այն, թէ իբր դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21։15-ի սահմանում, Թալիշ գիւղի ուղղութեամբ տեղակայւած Ղարաբաղեան ստորաբաժանումների կոմիից հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում կիրառւել են հրէտանային միջոցներ»,– նշում է ԼՂՀ պաշտպանութեան նախարարութեան լրատւական ծառայութիւնը՝ յաւելելով, որտարածւած լուրը չի համապատասխանում իրականութեանը:
«Դա ադրբեջանական պրոպոգանդայի հերթական սադրանքն է, որն այլ նպատակ չի հետապնդում, քան միջազգային հանրութեան շրջանում Պաշտպանութեան բանակը նախայարձակի դերում ներկայացնելը: ԼՂՀ Զինեալ Ուժերի առաջապահ ստորաբաժանումները, ինչպէս միշտ, յարգում են հրադադարի ռեժիմի պահանջները:
Իսկ ինչ վերաբերում է Թերթերի շրջանի Բորսունլու գիւղի մերձակայքում արձանագրւած պայթիւններին, ապա ըստ մեր հետախուզութեան տւեալների, դրանք ոչ թէ հրէտակոծութեան, այլ ադրբեջանական բանակի մերձսահմանային գօտում տեղակայւած զինապահեստներից մէկում տեղի ունեցած արտակարգ միջադէպի արդիւնք էին»,– մեկնաբանելով հրէտակոծութեան մասին ադրբեջանական լրատւամիջոցների կողմից շրջանառութեան մէջ դրւած լուրը՝ ասել է Պաշտպանութեան Բանակի լրատւութեան և քարոզչութեան բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթեանը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment