Սերժ Աւետիքեանը կմարմնաւորի

Փարաջանովին


19:17 • 23.12.10
2014թ. կլրանայ ռեժիսոր Սերգէյ Փարաջանովի ծննդեան 90-ամեակը։ Այդ յոբելեանի նախաշէմին ուկրաինական «Ինտերֆիլմ» կինոստուդիան ֆրանսիական, հոլանդական, հայկական և վրացական կինեմատոգրաֆիստների հետ համատեղ մտայղացել է յաւակնոտ մի նախագիծ՝ «Մոռացւած նախնիների ստւերները» ֆիլմի հեղինակի կենսագրութիւնը։
Ֆիլմի նկարահանումները կսկսւեն յաջորդ տարւայ սեպտեմբերին Վրաստանում և կաւարտւեն 2012թ.–ին։
Գլխաւոր դերում հանդէս կգայ ֆրանսահայ դերասան և ռեժիսոր Սերժ Աւետիքեանը, որը նաև ֆիլմի ռեժիսորն է։
«Ես չեմ ուզում միայն արտաքնապէս նմանւել ֆիլմի հերոսին,– ասում է դերասանը։ –Չնայած այն բանին, որ ես արդէն երեք շաբաթ է, ինչ մորուք եմ պահում, ինձ աւելի շատ անհանգստացնում է, թէ ինչպէս կերտել կերպարը ներքուստ»։
Հետաքրքիր է, որ Փարաջանովի ընկեր Ռոման Բալաեանը հրաժարւել է լինել ֆիլմի ռեժիսորը։
«Ինձ համար դժւար կլինէր աշխատել ֆիլմի վրայ որպէս ռեժիսոր,– խոստովանել է Ռոման Գուրգենովիչը, որը նախագծում կլինի կրէատիւ պրոդիւսեր։– Ես շատ լաւ էի ճանաչում Փարաջանովին, իսկ դա իր հետքը կթողնէր ֆիլմի վրայ»։
Ֆիլմի բիւջէն կազմել է մօտ 2 միլիոն եւրօ։ Նախագծի ստեղծմանը և ֆինանսաւորմանը միանալու պատրաստակամութիւն է յայտնել նաև Ուկրաինայի կինեմատոգրաֆիայի պետծառայութիւնը, որը առաջիկայ 2 տարիների ընթացքում նախատեսում է ֆիլմի արտադրութեան համար յատկացնել բիւջէի կէսը։
Սերժ Աւետիքեանը ծնւել է 1955թ. Երևանում։ 15 տարեկան հասակում տեղափոխւել է Ֆրանսիա։ Նրա կարճամետրաժ «Շան պատմութիւններ» ֆիլմը այս տարի Կաննի փառատօնում անժանացել է «Ոսկէ արմաւենու ճիւղ» մրցանակի։

Tert.am


0 Պատգամ: