Ներկայացուցիչների պալատի նիստն սկսւել է.
Ցեղասպանութեան բանաձևն ամէն
վայրկեան կարող է դրւել քւէարկութեան
«Այս ընթացքում Բարաք Օբամային Ցեղասպանութեան բանաձևի
առնչութեամբ իր հերթական ուղերձն է յղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանը»
20:46 • 21.12.10
Այսօր Երևանի ժամանակով 19։00 մեկնարկել է ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստը, որի ընթացքում ամէն վայրկեան կարող է օրակարգ բերւել և քւէարկութեան դրւել Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ թիւ 252 բանաձևը։
Պալատի լիագումար նիստի աշխատանքները ակտիւ կերպով են լուսաբանում յատկապէս թուրքական լրատւամիջոցները։ Վերջինների փոխանցմամբ՝ Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձևն առայժմ չի բերւել օրակարգ։ Նշւում է, որ նիստը հնարաւոր է տևի Երևանի ժամանակով մինչև 02։00-ն, և այդ ընթացքում մեծ է հաւանականութիւնը, որ Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նանսի Փելոսիի կողմից քւէարկութեան դրւի Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձևը։
Այդ ընթացքում Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային Ցեղասպանութեան բանաձևի առնչութեամբ իր հերթական ուղերձն է յղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Սպիտակ տան ղեկավարին յիշեցնելով Խաղաղութեան Նոբելեան մրցանակի մասին։
«Մենք ուշիուշով հետևում ենք ողջ այդ գործընթացին։ Թեման (Ցեղասպանութեան բանաձևը,– Tert.am) օրակարգում չլինելը դեռ չի նշանակում, որ այն չի կարող յայտնւել այնտեղ։ Վերջին պահին որոշ բաներ կարող են լինել... Հաւատում ենք, որ բոլոր նրանք, ովքեր ստանում են Նոբելեան մրցանակ, պաշտպանելու են խաղաղութիւնն ու սէրը»,– Անկարայում Սիրայի վարչապետի հետ հանդիպումից յետոյ կազմակերպւած ասուլիսի ժամանակ յայտարարել է Թուրքիայի վարչապետը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արժանացել է 2009 թւականի Խաղաղութեան Նոբելեան մրցանակի` միջուկային զէնքի տարածման դէմ պայքարի ու Մերձաւոր Արևելքում խաղաղութեան հաստատմանն ուղղւած ջանքերի համար:
Յիշեցնենք, որ այսօր Թուրքական Zaman օրաթերթը տեղեկութիւն էր տարածել այն մասին, թէ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձևը չի ընդգրկւել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում։ Իսկ CNNTurk-ը նշել էր, թե հնարաւոր է՝ բանաձևը չմտնի օրակարգ։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment