Անկարան մտադիր է հաշտութիւն
ձեռք բերել Իսրայէլի հետ
Դեկտեմբեր 26, 2010 08:59
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դաւութօղլուն Ստամբուլում լրագրողների հետ հանդի
պման ժամանակ յայտարարել է, որ Թուրքիան մտադիր է հաշտութիւն ձեռք բերել Իսրայէլի հետ:
«Մենք հանդէս ենք գալիս բոլոր երկրների հետ խաղաղութեան օգտին: Մենք չենք ցանկանում վատ յարաբերութիւններ ունենալ մի երկրի հետ, որին առաջարկում ենք միջնորդական առաքելութիւն», - յայտարարել է Դաւութօղլուն, հաղորդում է Anadolu գործակալութիւնը:
Սակայն Թուրքիայի ԱԳ նախարարի խօսքով, հաշտութեան գնալու կամքի դրսեւորման հետ Իսրայէլում խնդիր կայ:
«Մենք ունենք կամք, բայց Իսրայէլում շատ բարդ է դա ձեւաւորւում: Հրշէջ ինքնաթիռներ ուղարկելու որոշումը մենք ընդունեցինք երկու րոպէում: Եթէ Իսրայէլում անհրաժեշտ լինէր Թուրքիա ինքնաթիռներ ուղարկելու որոշում ընդունել, ապա դրա համար Իսրայէլի կոալիցիոն կառավարութիւնում վէճեր կծագեին, արտահոսք կլինէր մամուլում, եւ, ի վերջոյ, ոչինչ չէր ստացւի», - նշել է նախարարը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment