ԵՒԱ ՌԻՎԱՍԸ
ՀԱՆՒԵԼ Է «MAXIM»-Ի ՀԱՄԱՐ
Ներկայացնում ենք «Maxim» ամսագրի թղթակից Իգոր Չերսկու եւ Եւա Ռիվասի հարցազրոյցը:
- Ա՜յ քեզ կին... Կարելի՞ է` անմիջապէս հարցնեմ` որքա՞ն է քո հասակը:
- 190 սմ, առանց բարձրակրունկների:
- Հիանալի է: Սակայն դու երեւի թէ ժամանակ առ ժամանակ էլ բարձրակրունկ կօշիկներ ես կրում, որպէսզի վերջնականապէս տապալես բոլորին:
- Ընդ որում, ոչ ցածրակրունկ, 20 սմ-անոց:
- Եւ ինչպէ՞ս ես քեզ զգում այդ բարձրութեան վրայ: Գլուխդ չի՞ պտտւում: Մարդիկ էլ, երեւի, շատ պստիկ-պստիկ են թւում:
- Հրաշալի եմ ինձ զգում: Առաջին հերթին՝ բոլորն անմիջապէս ինձ նկատում են, եւ երկրորդ` ոչ մի տեղ չեն կոպտում:
- Բայց երեւի հեշտ չէ տղամարդու ընտրութեան հարցում, չէ՞ որ մենք այդքան բարձրահասակ չենք:
- Սովորաբար ոչ թէ ես եմ ընտրում, այլ ինձ են ընտրում: Ընդ որում, ընտրում են ամենահամարձակները: Ես ոչ բարձրահասակ տղամարդկանց դէմ ոչինչ չունեմ: Ինձ համար կարեւոր են այլ որակները:
- Որո՞նք:
- Տղամարդը պարտադիր պէտք է ինքնավստահ լինի, գումարած` մի քիչ խորհրդավորութիւն եւ հիւմորի զգացում ունենայ:
- Դէ, եթէ տղամարդը քեզ մօտեցել է, ուրեմն նա հաստատ ինքնավստահ է: Իսկ դու ամուսնացա՞ծ ես, թէ՞ դեռ փնտրտուքների մէջ ես:
- Ամուսնացած չեմ, սակայն փնտրտուքներս դադարեցւած են, յամենայնդէպս մօտակայ 50 տարին: Իմ երկրորդ կէսին չեմ փնտրել, քանի որ բացարձակ լիարժէք եմ ծնւել, իսկ իմ նոյնպիսի լիարժէք կեանքի տղամարդուն ես արդէն գտել եմ: Ճիշտն ասած, այդ նա է ինձ գտել:
- Բայց քանի դեռ ամուսնացած չես, մեր համարձակ ընթերցողը կարո՞ղ է գոնէ փորձել ծանօթանալ քեզ հետ:
- Փորձել, իհարկէ, կարող է: Սակայն, եթէ հաշւի առնենք, որ ես փողոցներով չեմ քայլում, շւայտ կեանք չեմ վարում, ակումբներում հազւադէպ եմ լինում եւ ամբողջ օրն աշխատում եմ, կարելի է ասել, որ նրա՝ ինձ հանդիպելու հաւանականութիւնը շատ քիչ է: Փոխարէնը՝ դա կարող է լինել բոլորովին պատահական հանդիպում:
- Իսկ եթէ յանկարծ քո ապագայ ամուսինը ցանկանայ, որ դու դադարես երգել եւ միայն տնային տնտեսուհի եւ մայր լինես, կհամաձայնե՞ս նման զոհաբերութիւնների գնալ:
- Անպայման կդառնամ աշխարհի ամենալաւ մայրն ու տնային տնտեսուհին, եթէ ամուսինս ապահովի ինձ տան ծառայողներով, անձնական խոհարարով, որպէսզի ես կարողանամ իմ ամբողջ ժամանակը յատկացնել ամուսնուս եւ ինձ: Իսկ առայժմ ես նախընտրում եմ ինքնուրոյն կատարել տնային գործերը, եւ դա ինձ բացարձակ չի խանգարում:
- Հայ կանայք սովորաբար շատ համեղ են պատրաստում: Ո՞ր ճաշատեսակն է քեզ մօտ ամենալաւը ստացւում:
- Ցանկացած ճաշատեսակ: Ինչ որ կկամենայ իմ թանկագին ամուսինը, այն էլ կպատրաստեմ: Եւ դա կլինի ամենահամեղ ճաշատեսակը, որը նա երբեւէ փորձել է իր կեանքում: Ընդունւած է ասել, որ իւրաքանչիւր հայ կին պէտք է կարողանայ տոլմայ պատրաստել: Իսկ ես տոլմայի պատրաստման 15 եղանակ գիտեմ: Իհարկէ, այնքան էլ չեմ սիրում դա անել: Չէ՞ որ պէտք է այդ ամէնը դեռ տերեւների մէջ փաթաթել...
- Ի՞նչ զգացումներ ունէիր «Եւրատեսիլում» 7-րդ տեղը գրաւելիս:
- Ինքնաբաւարարութեան խոր զգացում: Բացի այդ, ես ծնողներիս խոստացել էի, որ վերջին տեղը չեմ գրաւելու, եւ արդարացրել եմ նրանց սպասումները:
- Պարզ է, որ ընթերցողը, միեւնոյն է, չի կարդալու այս տեքստը, նա անդադար նայելու է միայն քո լուսանկարներին: Ուրեմն, բացիր գաղտնիքը եւ ասա, սրանք քո առաջի՞ն մերկ լուսանկարներն են:
- Իրականում սա իմ միակ մերկ լուսանկարների ֆոտոսեսիան է: Երբէք այս կերպ չեմ լուսանկարւել:
- Ինչո՞ւ: Ամաչո՞ւմ էիր խնդրել այդ մասին:
- Դէ, իհարկէ ամաչում էի: Էլ ի՞նչ պատճառներ կարող էին համեստ հայ աղջկան թոյլ չտալ մերկ լուսանկարւել:
- Չեմ հասկանում: Գեղեցիկ կին ես, ինչի՞ց էիր ամաչում: Հոյակապ մարմին ունես, մեծ աչքեր...
- Շնորհակալ եմ:
- Ինչպիսի՞ թաքուն պահւած տաղանդներ ունես, որոնց մասին մենք չգիտենք:
- Դէ, 2 տարի է՝ բոքսով եմ զբաղւում: Դա որեւէ մէկին հետաքրքրո՞ւմ է:
- Այն էլ ինչպէ՜ս է հետաքրքրում: Շատ հետաքրքիր է: Գեղեցիկ աղջիկն ինչո՞ւ է բոքսով զբաղւում:
- Նախ, ես սիրում եմ սպորտը, որովհետեւ իմ մայրը Ռուսաստանի բասկետբոլի չեմպիոն է: Եւ երկրորդ, սիրում եմ բոքսը: Պարզապէս ինձ դուր է գալիս:
- Կարո՞ղ ես կնոջ վրայ ձեռք բարձրացնել:
- Կնո՞ջ: Ոչ, կնոջ վրայ` դժւար թէ: Դասընթացների ժամանակ պարզապէս տանձիկին էինք հարւածում: Կարեւորն այն է, որ ինքնավստահութիւն ես ձեռք բերում, որ հարկ եղած ժամանակ կկարողանաս պաշտպանւել եւ հարւածել:
- Կարծում եմ, դու առանց բոքսի էլ կարող էիր դրանում չկասկածել: Ինչեւէ: Շատ մեծ երազանք ունե՞ս: Մենք սովորաբար հարցազրոյցից յետոյ իրականացնում ենք ցանկացած երազանք:
- Այո, ունեմ: Ուզում եմ ամենաերջանիկ կինը լինել: Եւ պէտք չէ այն իրականացնել, քանի որ ես արդէն իսկ ամենաերջանիկ կինն եմ աշխարհում:
Ոճը` Ի. ՎՈԼԿՈՎԱՅԻ

0 Պատգամ:
Post a Comment