Լարի Քինգի շօուն ռեկորդ է սահմանել



13:00 • 18.12.10
Լէգենդար Լարի Քինգի հեռուստաշօուի վերջին թողարկումը, որը CNN–ի ուղիղ եթերում հեռարձակւել էր հինգշաբթի երեկոյեան, դիտել է 2,24 միլիոն մարդ։ Այսպիսով, Լարին այդօրինակ երեկոյեան շօուների հեռուստալսարանի ռեկորդ է սահմանել, որը մինչ այդ պատկանում էր «Fox news» հեռուստաալիքի աստղ Շոն Հենիթիին, յայտնում է NEWSru.com–ը։
Հինգշաբթի երեկոյեան Քինգի հիւրերն են եղել ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման, նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, հոլիվուդեան դերասան Առնոլդ Շվարցենեգերը, բազմաթիւ դերասաններ ու երգիչներ։«Լարի Քինգ շօուի» վերջին թողարկումը ցուցադրել են Ամերիկայի բազմաթիւ բարերում ու սրճարաններում, իսկ Մանհեթենում հեռուստաշօուն դիտել են անգամ փողոցներում տեղադրւած յատուկ հեռուստաէկրաններով։

Tert.am

0 Պատգամ: