«Հայ Դատը» յամառում է.
Կոնգրէսականները պէտք է պահեն իրենց խոստումը
«Մենք միշտ լաւատեսօրէն ենք տրամադրւած, մենք միշտ աշխատում ենք,
ձգտում ենք յանուն արդարութեան յաղթանակի եւ ի բաօրութիւն Հայ
ժողովրդի: Մենք յոյս ունենք, որ մեզ յաջողութիւն է սպասւում»:
Դեկտեմբեր 22, 2010 00:32
ՀՅԴ «Հայ Դատի» Ամերիկեան յանձնախումբը անում է ամէն հնարաւորը, որպէսզի Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ 252-րդ բանաձեւն այսօր ընդգրկւի ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի նիստի օրակարգում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց «Հայ Դատի» Ամերիկայի յանձնախմբի ղեկավար, ANCA-ի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջեանը:
«Մենք անում ենք ամէն հնարաւորը» յայտարարեց նա, յաւելելով, որ աշխատանքն այդ ուղղութեամբ ընթանում է առանց ընդհատման: Չուլջեանի խօսքով, «Հայ Դատը» յամառօրեն գործում է, որպէսզի կոնգրէսականները, ովքեր խոստացել էին աջակցել 252-րդ բանաձեւը օրակարգում ընդգրկելուն, պահեն իրենց խօսքը:
Եթէ անգամ հայկական բանաձեւը այսօր չընդգրկւի Ներկայացուցիչների պալատի նիստի օրակարգ, ըստ Չուլջեանի, կայ հաւանականութիւն, որ կոնգրէսականները չեն հասցնի քննարկել հարցերի ողջ շրջանակը եւ վաղը նորից կհաւաքւեն: Հնարաւոր է նաեւ, որ նման ելքի դէպքում 252-րդ բանաձեւն օրակարգ ընդգրկւի վաղը:
Հարցին, թէ որքան է յաջողութեան հնարաւորութիւնը, Չուլջեանը պատասխանեց. «Մենք միշտ լաւատեսօրէն ենք տրամադրւած, մենք միշտ աշխատում ենք, ձգտում ենք յանուն արդարութեան յաղթանակի եւ ի բաօրութիւն Հայ ժողովրդի: Մենք յոյս ունենք, որ մեզ յաջողութիւն է սպասւում»:
Աւելի վաղ NEWS.am-ը յայտնել էր, որ Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող թիւ 252 բանաձեւը այսօր չի ընդգրկւել ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի քննարկման օրակարգում, սակայն առաջիկայ օրերին այն կարող է ընդգրկւել։
ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նանսի Փելոսին աշխատանքներ է տանում մինչ այս Կոնգրէսի աշխատանքների աւարտը քննարկման դնել հայկական թիւ 252 բանաձեւը։ Կոնգրէսը իր անդամների այս կազմով կաշխատի մինչեւ դեկտեմբերի վերջը, սակայն օրակարգում կան բազմաթիւ օրէնսդրական նախաձռենութիւններ, որոնք պէտք է անպայման քննարկւեն, որի պատճառով հնարաւոր է, որ Կոնգրէսի աշխատանքները եւս մի քանի օրով երկարաձգեն։
Այս հանգամանքը կարող է առիթ դառնալ, որ յաջողւի հայկական բանաձեւը այդ օրերի ընթացքում ներառել օրակարգ։
Նշենք, որ երէկ յայտնի էր դարձել, որ ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատում Հայոց Ցեղասպանութեան հարցով առաջիկայ 48 ժամւայ ընթացքում քւէարկութեան անցկացման մասին տեղեկութիւնը իրարանցում է առաջացրել Թուրքիայի ԱԳՆ-ում։
Թուրքական կողմից յիշեալ նախաձեռնութեանը առաջինը արձագանքել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը՝ կոչ անելով ամերիկեան հասարակութեանը ողջախոհութիւն ցուցաբերել։
Ինչպէս տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, աւելի ուշ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն հեռախօսազրոյց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ՝ խնդրելով, որ Քլինթոնը նախաձեռնութիւն ցուցաբերի՝ կանխելու համար հայկական բանաձեւը։
Քլինթոնը նշել է, որ այդ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխւել եւ վստահեցրել, որ ամէն ինչ կարւի նախագիծը արգելափակելու համար։
Ինչպէս արդեն յայտնել է NEWS.am-ը, այս տարւայ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը 23 «կողմ», 22 «դէմ» ձայներով ընդունել էր Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ թիւ 252 բանաձեւը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment