Թուրք յօդւածագիր.–
Ցեղասպանութեան հարցում թուրքերի համար
աւելի վտանգաւոր է Սփիլբերգը,
քան Կոնգրէսը
«Ժամանակ առ ժամանակ Կոնգրէսի օրակարգում է յայտնւում
Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձևը։ Երբեմն այն յայտնւում է
Ներկայացուցիչների պալատի, երբեմն էլ՝ Սենատի օրակարգում։ Երբեմն
անհետանում է և որոշ ժամանակ անց նորից յայտնւում»
18:22 • 24.12.10
Արշաւը, որ սկսել են հայերը Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ, շատ աւելի մեծ վնասներ կարող է պատճառել Թուրքիային, քան Միացեալ Նահանգների Կոնգրէսի կողմից Ցեղասպանութեան բանաձևի ընդունումը։ Այս մասին է գրում Haberturk–ի յօդւածագիր Մուրադ Բարդաքչըն՝ անդրադառնալով Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին Հայոց Ցեղասպանութեան մասին ֆիլմ նկարահանելու առնչութեամբ արւած առաջարկութեանը։
«Ժամանակ առ ժամանակ Կոնգրէսի օրակարգում է յայտնւում Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձևը։ Երբեմն այն յայտնւում է Ներկայացուցիչների պալատի, երբեմն էլ՝ Սենատի օրակարգում։ Երբեմն անհետանում է և որոշ ժամանակ անց նորից յայտնւում։ Ողջ այդ ընթացքում մենք շարունակ տագնապի մէջ ենք։ Սկսում ենք զբաղւել այդ հարցով ամենաբարձր մակարդակով։ Իրար յաջորդող ուղերձներ, հեռախօսազանգեր։ Իսկ մի՞թէ այդ տագնապն առաջ է գալիս միայն այն դէպքում, երբ բանաձևը յայտնւում է Կոնգրէսում։ Ոչ։ Իւրաքանչիւր տարւայ ապրիլի 24-ին բոլորին հետաքրքրում է, թէ Միացեալ Նահանգների նախագահը հայերին ուղղւած իր ուղերձում արդեօ՞ք գործածելու է Ցեղասպանութիւն եզրոյթը։ Այդ բա՞ռն է գործածելու, թէ՞ մէկ այլ արտայայտութիւն»,– գրում է Բարդաքչըն՝ նշելով, որ ԱՄՆ–ի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմամբ որևէ լուրջ փոփոխութիւն տեղի չի ունենայ։
«Ի՞նչ կլինի, եթէ Միացեալ Նահանգների նախագահը յայտարարի, որ «Թուրքերը 1915թ. Ցեղասպանութիւն են իրականացրել հայերի նկատմամբ» կամ Կոնգրէսի կողմից ընդունւի «դեմոկլեսեան սրի» պէս մեր գլխին ճոճւող հայկական բանաձևը։ Ուղղակի մէկով կաւելանայ Ցեղասպանութիւնը ճանաչած երկրների թիւը և՝ փոխհատուցման կամ էլ հողային պահանջները։ Ընդամէնը այսքանը»,– գրում է թուրք յօդւածագիրը՝ նշելով, որ Ցեղասպանութեան հարցում թուրքերի համար իրական վտանգը պէտք է որոնել բոլորովին այլ տեղում։
«Խնդրի իրական կարևոր կողմը Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ հայերի կողմից սկսւած արշաւն է, որն աւելի մեծ վնասներ է պատճառելու Թուրքիային, քան Միացեալ Նահանգների կողմից Ցեղասպանութեան ընդունումը։ Հայկական լոբբին բանակցութիւններ է վարում ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հետ Ցեղասպանութեան վերաբերեալ ֆիլմ նկարահանելու առնչութեամբ։ Բաւական է յիշել «Կէսգիշերային ճեպընթաց» ֆիլմն ու դրա՝ Թուրքիայի հեղինակութեան վրայ թողած բացասական ազդեցութիւնը, որից մինչև հիմա Թուրքիային չի յաջողւել ազատւել։ Իսկ Սփիլբերգի ֆիլմը Թուրքիայի համար ունենալու է աւելի կործանարար ազդեցութիւն, և իրական վտանգը հէնց այստեղ է, որն անպայման պէտք է կանխել»,– գրում է Բարդաքչըն։
«Սակայն ինչպէ՞ս և ովքե՞ր են կարողանալու կանխել այդ վտանգը։ Մի՞թէ աշխարհից անտեղեակ այն մի քանի մտաւորականները, ովքեր «Ո՛չ, մենք չենք կոտորել հայերին, այլ հայերն են կոտորել մեզ» ասելուց բացի ուրիշ ոչինչ չգիտեն։ Հարկ է՝ խորհենք այս ամէնի մասին և գտնենք միջոցներ խնդրի լուծման համար»,– ընդգծում է թուրք յօդւածագիրը։ Յիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրէն Գէորգ Գէորգեանը յայտարարել էր, որ իրենք Հայոց Ցեղասպանութեան մասին ֆիլմ նկարահանելու նպատակով բանակցում են ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հետ։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment