Աշոտեանը պատգամաւորներին
խնդրում է քւէարկել յօգուտ
«Լեզւի մասին» օրինագծի
Աղմկահարոյց (դաւադրական) օրինագծերի շուրջ
քննարկումները, Աշոտեանի խօսքով, քաղաքականացւած
չեն!!!
18:55 • 21.12.10
Կրթութեան և գիտութեան նախարար Արմէն Աշոտեանն երէկ Ազգային ժողովում հանդէս եկաւ «Լեզւի մասին» աղմկահարոյց (եւ դաւադիր) օրինագծի վերաբերեալ եզրափակիչ ելոյթով։
«Մենք ամբողջացրել ենք տեսակէտների այն հոսքը, որը եղել է այս կամ այն օրէնսդրական դրոյթի, յօդւածի, պարբերութեան վերաբերեալ»,– ասաց Արմէն Աշոտեանն՝ աւելացնելով, որ իրենք նախագծի վերաբերեալ բազմաթիւ առաջարկութիւններ են ստացել, որոնք խմբաւորել և ներկայացրել են սկզբունքների ձևով, «որովհետև 7-ամսեայ բանավէճը սկզբունքների բանավէճ էր (դաւաճանների եւ ազգայինների միջեւ)»։
«Իրաւական տեխնիկայի առումով, կարծում եմ, յարգելի գործընկերներ, պէտք է իրականում տարբերակել փոփոխութիւնը լրացումից։ «Լեզւի մասին» օրէնքում փոփոխութիւն տեղի չի ունենում, իրաւական տեսակէտից տեղի է ունենում լրացում և լրացումն էլ զուտ իրաւական տեխնիկայի անհրաժեշտութիւնից է, որ մենք ձեզ առաջարկել ենք»,– շարունակեց նախարարը։ (իմա՝ մոռացէք Հայերէնը)
Արմէն Աշոտեանն անդրադարձաւ նաև օրինագծի վերաբերեալ այսօրւայ քննարկմանը. «Անհամեմատելի էին երէկւայ քննարկումների աւարտն ու այսօրւայ քննարկումները։ Կարծում եմ, որ, իրօք, բարեկրթութիւնն ու կրթւածութիւնն առհասարակ այսօր յաղթեց՝ անկախ նրանից, թէ մեր քաղաքական շահերն ու տեսակէտներն ինչպէս են բախւում և շարունակութիւն գտնում հետագայ զարգացումներում»։
Աղմկահարոյց օրինագծերի շուրջ քննարկումները, Աշոտեանի խօսքով, քաղաքականացւած չեն!!! , ինչի վկայութիւնն էլ այն է, որ ներկայացւած նախագծերի դէմ «հակաշարժման դրսևորումները» հասարակական էին։ Աւելին, նախարարն այն կարծիքին է, որ Սերժ Սարգսեանի դասակարգած երեք տիպի ընդդիմութիւններն իրենց ներսում միակարծիք չեն օրինագծերի վերաբերեալ։
Եզրափակիչ ելոյթի աոարտին նախարարը շնորհակալութիւն յայտնեց բոլորին՝ կառուցողական և ազնիւ մտահագութիւնների համար։ «Կարող եմ ինձ թոյլ տալ խնդրել Ձեզ քւէարկել յօգուտ այս օրինագծի»,– ասաց Արմէն Աշոտեանը։ Նախատեսւում է, որ օրինագիծը քւէարկութեան կդրւի վաղը։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment