Մարի Եովանովիչ. -

Իրավիճակը Ղարաբաղեան

հակամարտութեան գօտում շատ լուրջ է



Դեկտեմբեր 21, 2010 06:44
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Եովանովիչը յայտարարել է, որ Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում Ղարաբաղի վերաբերեալ հնգակողմ հռչակագիրը դրական ազդեցութիւն կունենայ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգաւորման վրայ:
«Ղարաբաղեան հակամարտութեան գօտիում առկայ իրավիճակը շատ լուրջ է` հաշւի առնելով շփման գծում եղած միջադէպերը: Սակայն կարծում ենք, որ նախագահներ Սարգսեանի, Ալիեւի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների ստորագրած հռչակագիրը դրական կազդի հարցի կարգաւորման վրայ», - Ազատութիւն ռադիոկայանին տւած հարցազրոյցում յայտարարել է դեսպանը:
Նրա խօսքով, այդ հռչակագրով Սերժ Սարգսեանն ու Իլհամ Ալիեւը համաձայնութեան են եկել հակամարտութեան խաղաղ կարգաւորման ուղղութեամբ աւելի վճռական ջանքեր գործադրելու կարեւորութեան հարցում:
Եովանովիչի կարծիքով, Աստանայում նախագահները համաձայնել են, որ հիմնահարցի վերջնական կարգաւորումը պէտք է հիմնւած լինի միջազգային իրաւունքի, ՄԱԿ-ի կանոնադրութեան, Հելսինկիի եզրափակիչ ակտի, Աքվիլայում եւ Մուսկոկում Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի համատեղ յայտարարութիւնների վրայ:
Հակամարտութեան գօտիում ռազմական գործողութիւնների վերսկսման հաւանականութեան վերաբերեալ դեսպանը նշել է, որ այս կեանքում ամէն ինչ հնարաւոր է, սակայն դա չի կարող լինել խնդրի լուծում:
«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Աստանայում համաձայնել են, որ միակ ճանապարհը խաղաղ բանակութիւններն են: ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահներն ամբողջութեամբ աջակցում են այդ բանակցութիւններին»:
2011-ին Հայ-թրքական առկախւած գործընթացը վերսկսելու վերաբերեալ Մարի Եովանովիչը խուսափել է կանխատեսում անել, սակայն նշել է, որ դժւար է պատկերացնել, թէ երկու երկրների յարաբերութիւնները չկարգաւորւած կմնան եւս հարիւր տարի:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: