Աչքի լոյսի պէս ենք պահում
Սունդուկեանի թատրոնը.




Նախարարը հերքում է թատրոնի
վաճառքի մասին լուրերը


17:01 • 26.12.10
Գաբրիէլ Սունդուկեանի անւան ազգային ակադեմիական թատրոնի վաճառքի մասին լուրերն անհիմն են։ Այս մասին այսօւայ տարեվերջեան ասուլիսում յայտարարեց ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը՝ զարմանալով ու բարկանալով, թէ ինչպէս կարող են նման լուրեր տարածւել հասարակութեան մէջ։
«Ո՞վ է հանդգնելու երբևիցէ նման բան անել։ Ո՞վ է աւելի Հայ, քան այն մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են այս ոլորտը։ Ո՞վ է իրեն թոյլ տալիս այդպիսի յայտարարութիւններ անել։ Ի՞նչ է նշանակում հասարակութեան մէջ այդպես թեթև, իմիջիայլոց տարածել այդ կարգի բամբասանք։ Ի՞նչ է դա նշանակում, դա նշանակում է, որ դու չես յարգում ոչ քո ժողովրդին, չես յարգում քո երկիրը, դու չես յարգում քո մայր թատրոնը։ Ես կարծում եմ, որ հասարակութիւնը այդ կարգի մարդկանց պէտք է տայ իր գնահատականը։ Չի կարելի նման բաներ հեշտութեամբ գցել ժողովրդի մէջ և դրա համար պատասխանատւութիւն չկրել։ Չի կարելի, ոչ մէկին այդ իրաւունքը տրւած չէ»,- վրդոււած ասաց նախարարը։
Ըստ նրա՝ Սունդուկեանի անւան թատրոնը մեր ազգային հարստութիւնն է, անկախ նրանից, թէ տարբեր ժամանակներում ինչ ստեղծագործական գործընթացներ են այստեղ ընթացել։ «Մենք աչքի լոյսի պէս ենք պահում մեր օպերային թատրոնը, մեր Սունդուկեանի թատրոնը։ Եթէ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք դժւարութիւններ, դա չի նշանակում... Միշտ էլ կան այդ դժւարութիւնները։ Ինչո՞ւ ենք մենք մոռանում մեր պատմութիւնը։ Նոյն Սունդուկեան թատրոնի պատմութիւնը մենք ինչո՞ւ ենք մոռանում այդպէս հետշութեամբ։ Ինչո՞ւ է մեզ թւում, թէ այս մէկ-երկու տարի է՝ Սունդուկեանի թատրոնում ինչ-որ բան է կատարւում։ Ոչ մի բան էլ չի կատարւում, ինքն ուղղակի ունի տարբեր փուլեր, տարբեր գործընթացներ, ստեղծագործական կրիզիսային գործընթաց է լինում, խնդիրներ են լինում։ Դա բնականոն է աշխարհի բոլոր թատրոնների համար։ Ով փորձում է այդ կարգի թեմաները շահարկել, թող իմանայ, որ դա միայն մշակոյթի նախարարութեան խնդիրը չէ, հասարակութիւնը պէտք է դրան գնահատականներ տայ։ Չի կարող այդպիսի թեմայ լինել, չի կարող, չկայ այդպիսի թեմայ»,- շարունակեց հերքել Յասմիկ Պօղոսեանը։
Նախարարը նշեց, որ արդէն 5 տարի է՝ այս պաշտօնն է զբաղեցնում, սակայն այդ ընթացքում մշակոյթի ոլորտում անգամ 1 քմ տարածք չի օտարւել։ Տեղի է ունեցել հակառակ գործընթացը. «Մենք մշակոյթի նախարարութեանն այս տարիների ընթացքում յետ բերեցինք շատ մշակութային կազմակերպութիւների շէնքեր, որոնք մշակոյթի նախարարութեան ենթակայութիւնից դուրս էին բերւել»։
Գաբրիէլ Սունդուկեանի անւան ազգային ակադեմիական թատրոնն, ըստ նախարարի, տարին ամփոփել է բարեյաջող, այնպէս, ինչպէս նախօրոք յայտարարել էր ինքը։ Թատրոնի գլխաւոր ռեժիսորի հարցը կլուծւի առաջիկայում։
Իսկ մինչ այդ, թատրոնում ներկայացումները բեմադրւում են տարբեր ռեժիսորների մասնակցութեամբ։
Թատրոնում այս տարի կայացել է 4 պրեմիերայ։

Tert.am

1 Պատգամ:

Anonymous said...

Ինձ թւում է Հայաստան – Սփիւռք փոխյարաբերութիւնները ազդել են Հայաստանի իշխանութիւնների վրայ ու նրանք էլ մեր իշխանութիւններից օրինակ վերցնելով սկսել են կալւածներ ծախել։ Մերոնք էլ էին ասում Արամ սրահն ու Մաշհադի գերեզմանատունը, Ռաշտի ու Ազալիի, Բանդար Գեազի եւ շատ ուրիշ տեղերի կալւածները աչքի լոյսի նման ենք պահում, բայց յետոյ իմացանք թէ այդ աչքի լոյսերը պահում են իրենց գրպանները լցնլու համար։