Թուրքիայում լկտի հանդիսատեսին հարւածած
հայազգի երգիչը դատի է տալու այդ
տեսարանն ինտերնէտ գցողին
Դեկտեմբեր 24, 2010 00:05
Թուրքիայի ամենայայտնի ռոք երգիչներից հայազգի Հայկօ Ջեփքինը մասնակցել է Haberturk հեռուստաընկերութեան «Կեանքը ներսից» հաղորդաշարին, որի ընթացքում անդրադարձել է մօտ մէկ ամիս առաջ իր համերգի ժամանակ տեղի ունեցած անցանկալի միջադէպին:
Ստամբուլահայ երգիչը նշել է, թէ այն տեսարանը որտեղ ինքը հարւածում է լկտի հանդիսատեսին, գցել են ինտերնէտ, որի պատճառով ինքը բազմաթիւ սպառնալիքներ է ստանում։ Հայկօն շեշտել է, թէ գտել է, թէ ով է այդ տեսագրութիւնը տեղադրել ինտերնէտում եւ մտածում է դատական գործ հարուցելու մասին։
Նշենք, որ Իզմիր քաղաքում համերգի ժամանակ Հայկօ Ջեփքինը չի հանդուրժել առջեւի շարքում նստած եւ լկտի պահւածքով աչքի ընկած հանդիսատեսի արարքները: Նա միկրոֆոնը ձեռքից դեն է նետել ու բռունցքով հարւածել լկտի երիտասարդին:
Յիշեալ դէպքի կապակցութեամբ, թուրքական Sabah-ի թղթակիցը զրուցել էր յայտնի երգչի հետ, որի ընթացքում Հայկօն նշել էր, թէ տւեալ հանդիսատեսը եղել է քաղաքի յայտնի անձանցից մէկի որդին։ «Նա բեմի դիմաց յատուկ իր համար սեղան էր պատւիրել, եւ երբ համերգը մեկնարկեց, սկսեց բեմին մօտ պարող ու զւարճացող հանդիսատեսների նկատմամբ անպարկեշտ արարքներ թոյլ տալ։ Մենք մի որոշ ժամանակ հանդուրժեցինք, սակայն նրա արարքները աւելի սանձարձակ էին դառնում եւ ես չդիմացայ ու հարւածեցի»,-նշել էր Հայկօն։

Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment