Միջնորդները յոյս ունեն 2010 թւականին վերջնականապէս համաձայնեցնել Ղարաբաղեան հակամարտութեան հիմնարար սկզբունքները
19:26 / 11.12.2009
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Եուրի Մերզլեակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) յոյս ունեն 2010 թւականին աւարտել աշխատանքները Ղարաբաղեան հակամարտութեան հիմնարար սկզբունքների շուրջ:
Այդ մասին ասւած է համանախագահների՝ ԵԱՀԿ կայքում տեղադրւած յայտարարութեան մէջ:
Միջնորդները դեկտեմբերի 11-ին այցելել էին Ադրբեջան: Նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահի հետ: Բաքւից ստացւող տեղեկութիւններով՝ միջնորդները ներկայացրել են այսպէս կոչւած Մադրիդեան փաստաթղթի լրամշակւած տարբերակը: Որպէս յաջորդ քայլ նրանք մտադիր են Յունւարի սկզբին այցելել Երեւան:
«Այս այցելութիւնները ճանապարհ կը հարթեն` երկու նախագահների միջեւ 2010 թւականին կայանալիք հետագայ հանդիպումների համար, որոնց արդիւնքում վերջնական տեսքի կը բերւեն Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման հիմնարար սկզբունքները»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment