ԷՐԴՈՂԱՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ









Երեւան (Երկիր) - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համոզւած է, որ աշխարհի 20 երկրներ եւ ԱՄՆ նահանգների մեծ մասը կեղծիքը ճշմարտութեան տեղ են ընդունել:
Էրդողանը կոչ է արել Հայաստանին պատմաբանների համար բացել իր արխիւները եւ ապացոյցներ ներկայացնել, որ 1915 թւականին Օսմանեան կայսրութիւնում Հայոց ցեղասպանութիւն է եղել, տեղեկացնում է «Բլումբերգ» գործակալութիւնը:
Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին` Էրդողանը նշել է. «Եթէ Ղարաբաղեան հիմնահարցում դրական դինամիկայ չլինի` դժւար թէ Թուրքիայի խորհրդարանը վաւերացնի հայ-թուրքական արձանագրութիւնները»:
«Թուրքիան նախաձեռնել է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը:
Ի՞նչ է հարկաւոր դրա հետագայ զարգացման համար: Պէտք է լուծել Ղարաբաղեան հարցը»,- ասել է Էրդողանը:

0 Պատգամ: