Ստեփան Սաֆարեան.–
Հայաստանին պէտք է անհանգստացնի Օբամայի լռութիւնը
15:05 / 08.12.2009
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի լռութիւնը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն ուղիղ յայտարարութեան նկատմամբ, թէ ղարաբաղեան հակամարտութիւնը կապւած է հայ-թուրքական գործընթացի հետ, անհանգստութեան տեղիք է տալիս:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստեփան Սաֆարեանը: Միեւնոյն ժամանակ, ըստ Սաֆարեանի, Օբամայի դիրքորոշումը հասկանալի է, քանի որ հայ-թուրքական մերձեցման գործընթացում նախապայմանների մասին յայտարարւել է հրապարակայնօրէն, երբ կողմերը մի շարք պայմանաւորւածութիւնների են յանգել:
«Այդուհանդէրձ, փաստը, որ Օբաման այդ արտայայտութիւններն անպատասխան է թողել, մեծ ռիսկեր է առաջացնում հայ-թուրքական յարաբերութիւնների զարգացման համար»,- նկատել է պատգամաւորը:
«Այդուհանդէրձ, փաստը, որ Օբաման այդ արտայայտութիւններն անպատասխան է թողել, մեծ ռիսկեր է առաջացնում հայ-թուրքական յարաբերութիւնների զարգացման համար»,- նկատել է պատգամաւորը:
Նա ցաւով ընդգծել է, որ թէ՛ ղարաբաղեան, թէ՛ հայ-թուրքական հարցերի լուծման բանալիները Սերժ Սարգսեանի ձեռքում չեն: Դրանք, ըստ Սաֆարեանի, գտնւում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Եւրոպայում, եւ այդ իրավիճակում միակ լուրջ բանը մնում է վերանայել Երեւանի դիրքորոշումն այդ հարցերում:
Ստեփան Սաֆարեանը յիշեցրել է, որ «Ժառանգութիւն» կուսակցութիւնը բազմիցս առաջարկել է յստակ, հիմնաւորւած եւ ճիշտ լուծումներ այդ գործընթացների համար, բայց Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը դեռ ցածր իմունիտետ ունի եւ անընդունակ է:

«Այսօր գնդակը մեր իշխանութիւնների դաշտում է»,- նշել է Սաֆարեանը՝ յաւելելով, որ դեռ կարելի է օգտւել «Ժառանգութեան» առաջարկներից՝ իրավիճակը փրկելու համար:
Յիշեցնենք, որ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայութեան հարցին Էրդողանը Վաշինգտնում յայտարարել է, թէ Թուրքիայի իշխանութիւնները չեն կարող խառնւել խորհրդարանի աշխատանքին եւ լուծում պարտադրել: «Բայց մինչեւ այդ հարցը խորհրդարանական յանձնաժողովներում քննարկելը՝ Թուրքիան ցանկանում է դրական առաջընթաց տեսնել ղարաբաղեան հարցում եւ Մինսկի խմբի ջանքերում»,- ասել էր նա:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment