13:54 / 09.12.2009
Հայաստանի Սահմանադրական Դատարանը հայ-թուրքական երկկողմ յարաբերութիւնների հաստատման մասին արձանագրութիւնների սահմանադրականութեան հարցը քննարկելու է 2010թ. յունւարի 12-ին, ժամը 11-ին:
Այս մասին NEWS.am-ի թղթակցին յայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Յովհաննէս Պապիկեանը:

Վերջինս նաեւ յայտնեց, որ հայ-թուրքական արձանագրութիւնների վերաբերեալ զեկուցողը լինելու է ՍԴ դատաւոր Վլադիմիր Յովհաննիսեանը, որն էլ հէնց անձամբ քննարկել եւ եզրակացութիւն է ներկայացրել ՍԴ նախագահ Գագիկ Յարութիւնեանին:
Յիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ յարաբերութիւնների եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման մասին արձանագրութիւնները ստորագրւել են հոկտեմբերի 10-ին՝ Ցիւրիխում:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը արձանագրութիւնները ներկայացրել է Սահմանադրական դատարան, որի դրական եզրակացութիւնից յետոյ արձանագրութիւնները ներկայացւելու են Ազգային ժողովի վաւերացմանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment