Հայաստանի նախագահը յանձնարարել է օրէնսդրօրէն կարգաւորել միջազգային համաձայնագրերը չեղեալ համարելու գործընթացը
15:45 / 10.12.2009
Եթէ Թուրքիան ձգձգի հոկտեմբերի 10-ին ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման գործընթացը, Երեւանն անմիջապէս պատասխան քայլեր կը ձեռնարկի՝ կարգաւորւած միջազգային օրէնքներով:
Այդ մասին Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ ասուլիսում յայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը:
Հայաստանի նախագահի խօսքով, ինքը հրահանգել է փոփոխութիւններ կատարել երկրի օրէնսդրութեան մէջ՝ միջազգային համաձայնագրերի ստորագրման, վաւերացման եւ չեղեալ յայտարարման մասով:
«Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով կատարել իր պարտաւորութիւններն ու վաւերացնել արձանագրութիւնները: Մենք Թուրքիայից համարժէք մօտեցում ենք ակնկալում»,- ընդգծել է Սերժ Սարգսեանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment