Թուրք պատմաբան.–
1915-ին 800 հազար Հայ է կոտորւել

(Բ ՄԱՍ)

11:05 / 01.04.2010
** Այսքան մօտ պատմութիւն եւ այսքան մեծ իրադարձութիւնը (Հայոց Ցեղասպանութիւն) պատմաբաննները չե՞ն ուսումնասիրում:
*** Պատմաբաններն ի՞նչ են անում: Պատմաբանները ցանկանում են պաշտօնական տեսակէտն առաջ տանել, աշխատում են ապացուցել, որ հայկական պնդումները անհիմն են:
** Մենք գիտե՞նք, թէ որքան է 1915-ից յետոյ որդեգրւած հայ երեխաների քանակը:
*** 1915-ից յետոյ որդեգրւած Հայ երեխաների քանակը թէ տղայ, թէ աղջիկ միասին վերցրած, կազմում է մօտ 300 հազար: Այս քանակն անհրաժեշտ է ուսումնասիրել, որովհետեւ դա համատարած սպանութիւններից (Հայոց Ցեղասպանութեան) առաջ էր: Մենք Հրանտ Դինքի հետ էլ ենք այդ թեմայով խօսել: Թուրքիայում այս թեմայի շուրջ մեր ձեռքում միայն յիշողութիւններն են եւ պատրիարքարանի արխիւները, որոնք Երուսաղեմում են ու ամէն մէկը չի կարող մտնել: 1915-ին 7-16 տարեկան հայ երեխաններին էին որդեգրում եւ հիմնականում նախընտրում էին փոքր տարիքի երեխաներ, որպէսզի հեշտ լինի այլափոխելը։
** Նրանք կրօնափոխւեցի՞ն:
*** Գաղտնի քրիստոնեայ ապրելակերպը պահողներ էլ կային: Ոմանք իրենց Հայ լինելու մասին ոչինչ չէին խօսում, ոմանք միայն տանն էին խօսում, որ հայ են: Շատերը վախենում էին, որովհետեւ յիշում էին (Հայոց Ցեղասպանութեան) ը , որ ինչ որ մէկի մօրը բռնաբարել են, սրախողխող արել, գլուխը քարի վրայ ջախջախել են եւ այդ ամէնը իրենց յիշողութիւնից չէր ջնջւում: Ես չեմ կարծում, որ գաղտնի քրիստոնեայ կեանքով ապրողները մեծ տոկոս են կազմում:
** Անատոլիայում մի կերպ կենդանի մնացած հայերը Թուրքիայի հանրապետութեան օրօք ի՞նչ են վերապրել:
*** Հայոց պատրիարքարանի 1927 թւականի տւեալների համաձայն, կար 300 հազար Հայ: Դրանք կոտորածից (Հայոց Ցեղասպանութիւնից) մի կերպ փրկւած մարդիկ էին, որոնք ամէնօրեայ ճնշումների տակ աստիճանաբար կրօնափոխ էին դառնունում:
** Թուրքիայի հանրապետութեան ստեղծման ժամանակ եղած 300 հազար հայից այսօր որքա՞նն է մնացել:
*** 60 հազար հայ: Թուրքիայի հանրապետութեան ժամանակաշրջանում հայերի եւ միւս քրիստոնեաների դէմ բնաջնջման (Հայոց Ցեղասպանութեան) երկրորդ ալիք է սկսւում: Այդ բնաջնջում ասածը պարտադիր չէր, որ սպանէին, այլ այնպիսի անելանելի վիճակի մէջ էին դնում, որ մարդիկ ստիպւած արտասահման էին գաղթում: Եթէ հայերը Օսմանեան շրջանում ամենաբարձր աստճաններին կարող էին հասնել, ապա, հանրապետութեան օրօք նրանց նոյնիսկ հասարակ պահակ չէին ընդունի:
** Ամէն հասարակութեան պատմութիւնը այսքան արիւնօ՞տ է:
*** Մեր պատմութիւնը` յատկապէս, մի քիչ մռայլ է: Դա անհրաժեշտ է ընդունել: Անցեալ օրը վարչապետ Էրդողանի «Չէք կարող ստիպել, որ ասենք` մեր պապերը ցեղասպանութիւն (Հայոց Ցեղասպանութիւն) են արել» արտայայտութիւնից յետոյ մեր բոլորի գլխում մի միտք է նստած. «Գուցէ արե՞լ են (Հայոց Ցեղասպանութեան) »: Երիտթուրքերը աշխատել են բնաջնջել հայերին: Թէ հիմա դա կասեք ցեղասպանութիւն (Հայոց Ցեղասպանութեան) , կոտորած թէ…:
** Կարող է դրանք եղել են փոխադա՞րձ կոտորածներ:
*** Փոխադարձ կոտորած լինելու համար անհրաժեշտ է, որ կողմերը հաւասար հնարաւորութիւն ունենան: Այն ժամանակաշրջանում նման իրավիճակ ընդամէնը տեղ տեղ է եղել:
** Տեղահանութեան ժամանակ կոտորւած (Հայոց Ցեղասպանութեան) հայերի քանակը ինչքա՞ն է:
*** Դա շատ քաղաքականացւած խնդիր է: Հայկական սփիւռքը եւ Հայաստանը նշում են 1.5 միլիոնը: Մեր պաշտօնական պատմագրութեան մէջ (որը աղաւաղւած ու խեղաթիւրւած է) ամէն տեսակ միտք կայ: Եուսուֆ Հալաչօղլուն ասում է 50-60 հազար: Ես կարծում եմ այդ թիւը (Հայոց Ցեղասպանութեան) 800 հազար է:

Շարունակելի…
Լուրեր Հայաստանից

Սկիզբը տեսնել՝
http://vartandavtian.blogspot.com/2010/03/1915_31.html

0 Պատգամ: