Արցախում պատրաստւում են
Մայիսի 9-ի եռատօնին


18:29 • 02.04.10
Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի մօտ Ապրիլի 2-ին տեղի է ունեցել խորհրդակցութիւն` նւիրւած Մայիսի 9-ի եռատօնի միջոցառումների իրականացմանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս տօնակատարութիւնները պէտք է անցկացւեն բարձր մակարդակով, լինէն տպաւորիչ ու յիշարժան:
Բակօ Սահակեանը յանձնարարականներ է տւել համապատասխան մարմինների ղեկավարներին ծրագրի իրականացման կապակցութեամբ:
Ինչպէս յայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենեակից, խորհրդակցութեանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Յարութիւնեանը, պաշտօնատար այլ անձինք:

Tert.am
Մայիսի 9–ը, Շուշիի ազատագրման տարեդարձն է։ Վ.

0 Պատգամ: