Էրդողանը միայն ուրբաթ կը յայտարարի ԱՄՆ մեկնելու որոշման մասին
19:32 / 01.04.2010
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել է, որ ամէնայն հաւանականութեամբ ուրբաթ կը յայտարարի ԱՄՆ մեկնելու որոշման մասին:
Ինչպէս հաղորդում է «Hurriyet Daily News»-ը, Էրդողանը նկատել է, որ Վաշինգտոն կուղարկի Թուրքիայի դեսպանին, եթէ որոշի մասնակցել ատոմային անվտանգութեան միջազգային գագաթաժողովին:
Համաձայն աղբիւրի՝ եթէ վարչապետը որոշի մեկնել, սպասւում է, որ նրան կուղեկցի արտգործնախարա Ահմեդ Դաւութօղլուն: Վերջինս, իր հերթին, չի բացառել Վաշինգտոնում հայկական սփիւռքի ներկայացուցիչների հետ հանդիպելու հնարաւորութիւնը:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment