ԱՂՋԻԿԸ ՑԱՏԿԵԼ Է ՏԱՆԻՔԻՑ
Երկու օր առաջ ինքնասպան է եղել կապանցի 14-ամեայ մի աղջիկ:
1996թ.-ին ծնւած Էլէն Արմէնի Փիրեանը ցած է նետւել Կապանի Դաւիթբէկ թաղամասի 4-րդ շէնքի տանիքից: Յարուցւել է քրէական գործ՝ «Քրէական օրէնսգրքի» 110 յօդւածի 1-ին մասով։ Սիւնիքի քննչական բաժանմունքի աւագ քննիչ Նարինէ Յովհաննիսեանը «Սօսի» ՀԸ մեր գործընկերներին յայտնել է, որ կայ ինքնասպանութեան մի քանի վարկած: Սակայն, նախաքննութեան շահերից ու գաղտնիութիւնից ելնելով՝ առայժմ ոչ մի վարկած չի հրապարակւում։
«Ա+1»
0 Պատգամ:
Post a Comment