Քաղաքական կոալիցիան շատ տուժեց, երբ ՀՅԴ-ն դուրս եկաւ նրա շարքերից
16:20 • 02.04.10
Հայաստանում ստեղծւած իրավիճակից այսօր դժգոհ են բոլորը. սոցիալական դաշտում նկատւող քայլերը, մասնաւորապէս, նպաստների և կենսաթոշակների բարձրացումը, բացարձակապէս համարժէք չեն ստեղծւած իրավիճակին:
Այս մասին այսօրւայ ասուլիսին ասաց ԱԺ «ՀՅԴ» խմբակցութեան անդամ, պաշտպանութեան, ազգային անվտանգութեան և ներքին գործերի մշտական յանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետեանը:
Ըստ դաշնակցական գործչի` ստեղծւած իրավիճակում երկրի նախագահը պէտք է լուրջ հետևութիւններ անի և արմատական քայլեր իրականացնի:
Կարապետեանի կարծիքով` քաղաքական կոալիցիան շատ տուժեց, երբ ՀՅԴ-ն կամաւոր դուրս եկաւ նրա շարքերից: «Կոալիցիոն այս կառավարութիւնը ի վիճակի չէ լուծել այն խնդիրները, որոնք մեր երկրի առջև ծառացած են և սրւեցին յատկապէս տնտեսական ճգնաժամի պայմաններում: Մի կողմից հռչակւած է լիբերալ կուրս, միւս կողմից սոցիալիստական ուղղւածութեան կիսատ-պռատ քայլեր են կատարւում: Այդպէս չի կարելի, պէտք է յստակ յայտարարւի, թէ ինչ քաղաքականութիւն է վարւում սոցիալ-տնտեսական ոլորտում»,- ասաց նա:
Կարապետեանի կարծիքով` Հայաստանին պէտք են համակարգային փոփոխութիւններ, հակառակ դէպքում «անկանխատեսելի հետևանքներ են սպասւում, որոնք կազդեն թէ՛ Արցախի խնդրի, թէ՛ արտաքին քաղաքականութեան, թէ՛ երկրի անվտանգութեան վրայ»:
Նա նաև նշեց, որ ՀՅԴ-ն ոչ թէ պահանջում է կառավարութեան հրաժարականը, այլ քննարկում է կառավարութեան քաղաքականութեան փոփոխութեան հարցը:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment