Friday, April 2, 2010

Կիրօ Մանոյեան.–

Կիրօ Մանոյեան.–
Պատերազմի հաւանականութիւնն այնքան էլ մեծ չէ


15:13 • 02.04.10
Ներկայ իրավիճակում պատերազմի սկսման հաւանականութիւնն այնքան էլ մեծ չէ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք յայտնեց ՀՅԴ քաղաքական հարցերի և Հայ Դատի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը` նշելով, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի երկու դէպքում։
Ըստ Մանոյեանի` Բաքուն պատերազմ կսկսի նախ այն դէպքում, երբ համոզւած լինի, որ կը յաղթի (ինչում ինքն այսօր համոզւած չէ), կամ այն դէպքում, երբ տեսնի, որ Հայ–թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում իր շահն անտեսւում է։ Այսօր, փաստօրէն, այդ երկու հանգամանքն էլ բացակայում են, համոզւած է Մանոյեանը։
Կիրօ Մանոյեանի կարծիքով` պատերազմ կարող է սկսւել Հայ–թրքական արձանագրութիւնների վաւերացման դէպքում, կամ էլ եթէ Ադրբեջանը ցանկանայ ռազմական փոքր քայլերով փոխել իրավիճակը, ինչի հաւանականութիւնը նոյնպէս քիչ է։ Ըստ բանախօսի, եթէ պատերազմ սկսւի, դրա նախաձեռնողը կը լինի Ադրբեջանը։
ՀՅԴ քաղաքական հարցերի և Հայ Դատի գրասենեակի պատասխանատուն նշեց, որ Ղարաբաղեան խնդրի առնչութեամբ տեղի ունեցող գործընթացներում առաջիկայում չեն կարող դրական տեղաշարժեր լինել հէնց միայն այն պատճառով, որ Ադրբեջանը դէմ է Ղարաբաղի անկախութեան կարգավիճակին։ Իսկ Հայաստանն ու Ղարաբաղն այս պարագայում, ըստ Մանոյեանի, երբէք չեն ընդունի Ադրբեջանի նման դիրքորոշումը։


Tert.am

0 Պատգամ: