Ղրղըզստանում իշխանութիւնը փոխւեց
ձևաւորւել է ժամանակաւոր կառավարութիւն

09:52 • 08.04.10

Ղրղըզստանի «Մանաս» միջազգային օդանաւակայանը, որը գտնւում է Բիշքեկից մի քանի տասնեակ կիլոմետր հեռաւորութեան վրայ, և որի տարածքում գտնւում է ԱՄՆ ռազմական ուժերի աւիաբազան, այժմ ընդդիմութեան վերահսկողութեան տակ է։ Օդանաւակայանը գործում է բնականոն ռեժիմով։

Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։
Նշենք, որ աւելի վաղ ընդդիմութիւնը յայտարարել էր, որ երկրի իշխանութիւնն իր ձեռքում է, ձևաւորւել է ժողովրդական վստահութեան կառավարութիւն, իսկ նախարարների նախկին կաբինետը ամբողջական կազմով հրաժարական է տւել։ Ժամանակաւոր կառավարութիւնը ընդդիմութեան ղեկավարութեամբ կաշխատի կէս տարի, որի ընթացքում կմշակւի սահմանադրութիւն և հիմք կստեղծւի նախագահական ընտրութիւնների անցկացման համար։
Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևը հեռացել է Բիշքեկից և թաքնւում է Օշ քաղաքի իր հարաւային նստավայրում։ Նրա հետ նաև պաշտպանութեան նախարար ու Բակիևի մերձաւորները։
Առողջապահութեան նախարարութեան տւեալների համաձայն՝ Ղրղըզստանում զանգւածային անկարգութիւնների հետևանքով զոհւել է 65 մարդ։ Բուժօգնութեան է դիմել 495 մարդ, ևս 393-ին տեղափոխել են հիւանդանոց։

Tert.am

0 Պատգամ: