ԱՊՀ երկրների պաշտպանութեան նախարարների նիստը կայանալու է Ապրիլին, Մոսկւայում


16:43 / 03.04.2010
Ապրիլի 14-ին Մոսկւայում կը կայանայ ԱՊՀ երկրների պաշտպանութեան նախարարների նիստը։
Խորհրդի նիստում նախատեսւած են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մասնակցութիւնը։
Նիստի օրակարգում նախատեսւում է ռազմական գերատեսչութիւնների համագործակցութեանն առնչւող աւելի քան 20 հարցերի քննարկում։
Սպասւում է, որ հանդիպման մասնակիցները հաստատեն հայրենական մեծ պատերազմի վետերաններին յղւելիք ուղերձը։
Նախատեսւում են նաեւ ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանութեան համակարգերի օգտագործմանն ու ընդլայնմանն առնչւող քննարկումներ։


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: