Դենիզ Բայկալին Վանում դիմաւորել են քարերով եւ ձւերով
12:28 / 03.04.2010
Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան նախագահ Դենիզ Բայկալը ժամանել է Վան՝ մասնակցելու իր կուսակցութեան Վանի նահանգային համաժողովին, որտեղ վերջինիս բաւականին «ջերմ» ընդունելութնւն են ցոյց տւել:
Firat գործակալութեան փոխանցմամբ` Բայկալին Վանի օդանաւակայանում դիմաւորել են իր կուսակիցները եւ Վանի փոխնահանգապետ Օմեր Oզջանը: Այնուհետ Դենիզ Բայկալին ուղեկցել են այն վայրը որտեղ պէտք է տեղի ունենայ համաժողովը, սակայն աւտոբուսին են մօտեցել մի խումբ ցուցարարներ եւ սկսել քարերով ու ձւերով հարւածել: Թուրք կուսակցապետը որոշ ժամանակ սպասել է աւտոբուսի մէջ, մինչ ոստիկանութիւնը կարողացել է միջանցք բացել եւ նրան մտցնել շէնք: Չնայած ոստիկանութեան ձեռնարկած միջոցառումներին, բողոքաւորները բղավում էին «մարդասպան Բայկալ», «Էրգենեկոն Բայկալ», «ֆաշիստ Բայկալ» կարգախօսները:
Նշենք, որ Դենիզ Բայկալը դէմ է թէ՛ քրդական հարցի կարգաւորման ուղղութեամբ թրքական իշխանութիւնների առաջարկած ծրագրին, թէ՛ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը` առանց Ղարաբաղեան խնդրի լուծման:
Նշենք, որ Դենիզ Բայկալը դէմ է թէ՛ քրդական հարցի կարգաւորման ուղղութեամբ թրքական իշխանութիւնների առաջարկած ծրագրին, թէ՛ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը` առանց Ղարաբաղեան խնդրի լուծման:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment