Երեւան (Երկիր) - Աղդամի շրջանի` Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող մի բնակավայրի մօտ 100 բնակիչ, յուսահատւած ու հոգնած ադրբեջանական իշխանութիւնների կամայականութիւններից, սպիտակ դրոշներով փորձել են անցնել սահմանը ու յանձնւել ԼՂՀ իշխանութիւններին. տեղեկացնում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:
Բնակիչների համբերութիւնը հատել է, երբ հերթական յորդ անձրեւները հեղեղել են նրանց տները: Տեղական իշխանութեանը հասցէագրւած նամակները մնացել են անպատասխան: «Եթէ մեր սեփական պետութիւնը չի հոգում մեր կարիքները, ուրեմն օգնութիւն կը խնդրենք հայերից»,- յայտարարել են Աղդամի բնակիչները:
Ոստիկանութեանը չի յաջողւել կանգնեցել սահմանն անցնելու փորձ անողներին, ստիպւած օգնութեան են կանչել ներքին գործերի ստորաբաժանումների զինծառայողներին: Դէպքի վայր է ժամանել նաեւ Ադրբեջանի փախստականների եւ պարտադրւած տեղահանւածների յանձնաժողովի ղեկավար Ալի Հասանովը:

0 Պատգամ:
Post a Comment