Հայ վարսայարդարները մասնակցելու են վարսայարդարման աշխարհի առաջնութեանը

18:33 • 07.04.10
Ընթացիկ տարւայ նոյեմբերին Փարիզում կանցկացւի վարսայարդարման գործի աշխարհի առաջնութիւն։
Իրենց վարպետութիւնը կը ցուցադրեն նաև հայ վարսայարդարները։ Այս մասին լրագրողներին յայտնեց Սերգէյ Զվերևի գեղեցկութեան երևանեան սրահի տնօրէն Մարինա Առաքելեանը։
«Ինչպէս և իւրաքանչիւր մարդ, մենք ունենք մեր ոճն ու աշխատանքի ձեռագիրը։ Մենք ապրում ենք մեր միջավայրում, այստեղ ձևաւորւում է մեր նորաձևութիւնը։ Իւրաքանչիւրն ունի իր տեսլականը։ Դրա համար էլ անցկացւում են մրցոյթներ, որտեղ տեղեկութիւններ են փոխանակում։ Այդ մրցոյթները սեփական մշակոյթը ցուցադրելու լաւ հնարաւորութիւն են ստեղծում»,- նշեց տնօրէնը։
Ըստ նրա՝ ազգային հաւաքականն արդէն սկսել է առաջնութեան նախապատրաստական աշխատանքները։ Առաքելեանը նաև տեղեկացրեց, որ փետրւարին հայ վարսայարդարները մասնակցել են Եւրոպայի առաջնութեանը, որտեղ տարբեր անւանակարգերում զբաղեցրել են 3-րդ և 6-րդ տեղերը։
«Մրցոյթի արդիւնքներով մենք ընդգրկւել ենք աշխարհի լաւագույն երկրների տասնեակում։ Հաւատացէք, դա շատ դժւար է»,- նշեց նա։
Սրահի տնօրէնը յայտնեց նաև, որ 2011թ. մայիսին տեղի կունենայ վարսայարդարման արւեստի և դեկորատիւ կոսմետիկայի հայաստանեան ութերորդ առաջնութիւնը։


Tert.am

0 Պատգամ: