Ռոբերտ Քոչարեանի յայտարարութիւնը ընդդիմութեան անցած հանրահաւաքի վերաբերեալ
17:46 / 08.04.2010
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը հանդէս է եկել յայտարարութեամբ NEWS.am-ը ներկայացնում է յայտարարութեան տեքստն ամբողջութեամբ.

Ես խորհուրդ կտայի այդ պարոններին շատ չլարւել, այլապէս նրանք, բեռնումներին անսովոր, կարող են օր ծերութեան թութք ձեռք բերել:
Եթէ ես որոշեմ վերադառնալ քաղաքականութիւն, ապա կը յայտարարեմ բաց եւ ուղիղ, ինչպէս այն ամէնը, ինչ ես անում եմ: Այնպէս որ, եթէ սոյն պարոնները մի քիչ շարժէին այն, ինչը նորմալ մարդկանց մօտ ուղեղ է կոչւում, ապա կհասկանային այդ պարզ ճշմարտութիւնը:
Ի դէպ, ինձ երբէք չի հետաքրքրել, թէ ինչ են մտածում իմ մասին այդ „պռաշլեակները“ (օգտւում եմ Տէր-Պետրոսեանի նոր` գողական տերմինաբանութիւնից):
Ենթադրում եմ, որ իրենք ինձ այդքան էլ չեն սիրում եւ հպարտանում եմ, որ վաստակել եմ այդպիսի վերաբերմունք: Ես արդիւնաւէտ նախագահ եմ եղել, ինչպէս Հայաստանում, այդպէս էլ ԼՂՀ-ում, ու դա շատերին հանգիստ չի տալիս: Աւաղ, այդպիսինն են թոյլ եւ նախանձ մարդիկ, ոչինչ անել չես կարող:
P.S. Ի դէպ, Դուբայում վերջին անգամ ես եղել եմ պաշտօնական այցով` երեք տարի առաջ: Իսկ Փարիզում մարտի սկզբին նախագահ Սարգսեանի հետ ընդհանրապէս չեմ հանդիպել: Բամբասանքներով ապրող նախկին նախագահը (Տէր Պետրոսեան) պարզապէս խղճուկ է»:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment