Հայաստանում կանցկացւի «Երաժիշտները Յանուն Խաղաղութեան» երկրորդ փառատօնը

16:22 • 08.04.10
Ընթացիկ տարւայ օգոստոսին Հայաստանում տեղի կունենայ «Երաժիշտները Յանուն Խաղաղութեան» երկրորդ միջազգային փառատօնը։ Այս մասին այսօր լրագրողներին յայտնեց երգիչ Ֆորշը՝ պատասխանելով Tert.am-ի թղթակցի հարցին։ Ըստ նրա՝ այս անգամ փառատօնը կանցկացւի Գառնիի տաճարին յարող տարածքում։
Յիշեցնենք, որ անցեալ տարի փառատօնն անց է կացւել Սևանայ լճի ափին։ 2009թ. փառատօնի հիմնական ուղղւածութիւնը ռոք երաժշտութիւնն էր։ Ֆորշը նաև յաւելեց, որ իրենք, սակայն, շեշտը չեն դնում միայն ռոք երաժշտութեան վրայ:
Երգիչը տեղեկացրեց, որ այս տարի փառատօնին կը մասնակցեն երգիչներ և համոյթներ Ռուսաստանից, Վրաստանից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Իրանից։ Յաւելենք, որ փառատօնի կազմակերպիչն է «Ֆորշ ընդ Ֆրէնդս» ընկերութիւնը։

Tert.am

0 Պատգամ: