Մեդվեդեւը Հիւսիսային Կովկասում ահաբեկչութեան դէմ պայքարի հինգ գլխաւոր խնդիր է մատնանշել
18:09 / 01.04.2010
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ապրիլի 1-ին Մախաչկալայում խօսել է Հիւսիսային Կովկասում ահաբեկչութեան դէմ պայքարի հինգ գլխաւոր խնդիրների մասին։
«Դա իրաւապահ մարմինների, ՆԳՆ, Անվտանգութեան դաշնային ծառայութեան, դատարանների ամրապնդումն է։ Պէտք է սուր պայքար իրականացնել ահաբեկիչների դէմ, ոչնչացնել նրանց եւ նրանց ապաստանները, օգնել նրանց, ովքեր որոշել են խզել ահաբեկիչների հետ կապերը, զարգացնել տնտեսութիւնը, կրթութիւնն ու մշակոյթը»,- յայտարարել է Մեդվեդեւը՝ նշելով, որ միայն այս բաղադրիչների առկայութեան դէպքում է հնարաւոր տիրապետել իրավիճակին։
«Իհարկէ, կարելի է գնալ բաւականին լուրջ փոփոխութիւնների, միայն թէ դրանք արդիւնաւէտ լինեն»,- աւելացրել է ՌԴ նախագահը, յայտնում է Газета.ru-ն։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment