Թուրքիայի կրթութեան նախարարութիւնը «հայերէն» դասագրքեր է հրատարակո՞ւմ
17:41 • 01.04.10
Թուրքիայի կրթութեան նախարարութիւնը պատրաստւում է հայերէն դասագրքեր հրատարակել երկրում գործող հայկական կրթօջախների համար:

Թուրքիայի կրթութեան նախարարութիւնը վստահեցնում է, որ նման նախաձեռնութեամբ է հանդէս եկել ազգութեամբ հայ մի ուսուցչի նամակը ստանալուց յետոյ: Ուսուցիչը, որի անունը չի նշւում, կրթութեան նախարար Նիմեթ Չուբուքչուին յղած նամակում խնդրել էր հայկական կրթօջախներին նոյնպես տրամադրել անվճար դասագրքեր: Նախարարութիւնն ընդառաջել է հայ ուսուցչին և դպրոցներին անվճար դասագրքեր բաժանել:
Իսկ որոշ ժամանակ անց Չաբուքչուն կարգադրել է հայերէն դասագրքեր տպագրել և բաժանել հիմնականում Ստամբուլում գործող հայկական կրթօջախներին:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment