Էրդողանի՝ Ալիեւին յղած ուղերձից մանրամասներ են յայտնի դարձել
«Մեր խօսքը խօսք է, բոլորովին մի անհանգստացէք»»
Մեզ համար Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումը նաեւ ներառում է Ղարաբաղի խնդրի լուծումը:
Երեք օր առաջ Էրդողանի նամակը եւ բանաւոր ուղերձը Հայաստանի նախագահին յանձնելուց յետոյ ապրիլի 9-ին Թուրքիայի ԱԳՆ խորհրդական, Էրդողանի յատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուն Բաքւում հանդիպել է արտգործնախարար Էլմար Մամեդեարովի եւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ նրան փոխանցել Էրդողանի ուղերձը՝ ադրբեջաներէնով:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Ֆերիդուն Սինիրլիօղլուն Էրդողանի կողմից Ալիեւին ուղղւած նամակում տեղ գտած խօսքերը բանաւոր կերպով Ալիեւին ադրբեջաներէնով է ասել. «Մեր խօսքը խօսք է, բոլորովին մի անհանգստացէք»: Էրդողանի Ալիեւին ուղղւած նամակում գրւած է եղել. «Ղարաբաղեան խնդրի կարգաւորման հարցում Թուրքիայի դիրքորոշումը ոչ մի կերպ չի փոխւել, պարզապէս ցանկանում ենք Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորում: Սակայն ձեր շահերը մինչեւ վերջ ներկայացնելու ենք: Մեզ համար Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումը նաեւ ներառում է Ղարաբաղի խնդրի լուծումը: Մեր խօսքը խօսք է, բոլորովին մի անհանգստացէք»,-նշւած է նամակում:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment