Նամըք Թան.–
Թուրքիան յոյս ունի վերակենդանացնել Հայ–թրքական կարգաւորման գործընթացը

Թուրքիան յոյս ունի, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև երկկողմ հանդիպումը վաշինգտոնեան գագաթնաժողովի շրջանակում կարող է վերակենդանացնել երկու երկրների միջև յարաբերութիւնների բարելաւմանն ուղղւած ջանքերը։
Այս մասին Associated Press գործակալութեանը յայտնել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը։«Մենք որոշ գոհացնող մէսիջներ ենք ստացել։ Յոյս ունեմ, որ նոր էջ կը բացւի գործընթացում»,- մեկնաբանել է Նամըք Թանը՝ խօսելով Հայ-թրքական յարաբերութիւնների բարելաւման մասին։
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանն անդրադարձել է նաև Իսրայէլի վարչապետ Բէնեամին Նեթանյահուի անսպասելի որոշմանը, որը հրաժարւել է ներկայ գտնւել միջուկային անվտանգութեան վաշինգտոնեան գագաթնաժողովին։ Նշենք, որ Իսրայէլի վարչապետն իր որոշումը պատճառաբանել է, թէ գագաթնաժողովին Թուրքիան ու այլ երկրների կառավարութիւններ մտադիր են բարձրացնել Իսրայէլի միջուկային ծրագրերին վերաբերող հարցեր։ Սակայն Նամըք Թանը հերքել է դա։«Մենք նման հարցեր մեր օրակարգում չունենք»,- ասել է թուրք դեսպանը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment