Այոմին և Գիլանը մի քանի նոր երգ կը ձայնագրեն հայկական դպրոցին օգնելու նպատակով

12:27 • 02.04.10
Լեգենդար ռոք-կիթառահար, heavy metal ուղղութեան «կնքահայր» Թոնի Այոմին յայտարարել է, որ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանի հետ կը ձայնագրի մի քանի նոր երգ` Գիւմրիի թիւ 6 երաժշտական դպրոցի համար միջոցներ հաւաքագրելու նպատակով:
Ինչպէս հաղորդում է «Մեդիամաքսը», Թոնի Այոմին այդ մասին ասել է Metal Hammer-ի հետ բացառիկ հարցազրոյցում:
«Մենք Հայաստանի համար միջոցներ հաւաքեցինք 20 տարի առաջ և ցանկանում ենք կրկնել այդ փորձը: Մի քանի ամիս առաջ այցելեցինք Հայաստան, որտեղ երկրի նախագահը մեզ յանձնեց Պատւոյ շքանշաններ: Մենք այնտեղ էինք Իէնի հետ, մեզ հետ էր նաև Փեթ Քեշը: Մեզ ցոյց տւեցին հին երաժշտական դպրոցը, որտեղ բաւական ցուրտ էր, իսկ դպրոցի աշակերտները չունէին երաժշտական գործիքներ: Մենք նրանց նւիրեցինք մի քանի կիթառ և հարւածային գործիքներ, բացի այդ ցանկանում ենք երեխաների համար նոր դպրոց կառուցել:
Մենք պատրաստւում ենք միասին ձայնագրել մի քանի երգ և յոյսով ենք, որ մեզ կը յաջողւի բաւականաչափ գումար հաւաքել նոր դպրոցի կառուցման համար: Այժմ մեր ծրագրերը գտնւում են քննարկման փուլում: Մենք մտածում ենք մի քանի կենդանի կատարումների մասին, սակայն դեռ պէտք է Իէնի հետ պարզենք մեր ծրագրերը, քանի որ, յոյսով եմ՝ շուտով կը վերսկսեմ շրջագայութիւնը Heaven and Hell-ի հետ»,- ասել է Թոնի Այոմին:
Յիշեցնենք, որ մարտի 26-ին և 27-ին Երևանում կայացան Իէն Գիլանի բարեգործական համերգները Հայաստանի ֆիլհարմոնիկ նւագախմբի հետ, որի ողջ հասոյթը` 18 միլիոն 327 հազ. դրամ, կուղղւի Գիւմրիի թիւ 6 երաժշտական դպրոցի համար շէնքի կառուցմանը:

Tert.am

0 Պատգամ: