Դաշնակցութիւնը յոյսով է, որ Օբաման կարտասանի «Ցեղասպանութիւն» բառը
Ցաւալի է, որ Հայաստանի իշխանութիւնները չեն ընդունում ՀՅԴ ներկայացրած օրինագիծը, որը քրէական պատասխանատւութիւն է նախատեսում Հայոց Ցեղասպանութեան ժխտման համար»
13:58 / 02.04.2010
Եթէ այսօր պատերազմ սկսւի Ադրբեջանի հետ, հայկական կողմն անպայման յաղթանակ կտանի, եւ այս անգամ այդ յաղթանակի պտուղներն աւելի զգալի կլինեն, Հայաստանը դէպի ծով ելք կունենայ, իսկ Ադրբեջանը կը կորցնի իր ինքնիշխանութիւնը:
Լրագրողների հետ հանդիպմանը Ապրիլի 1-ին նման կանխատեսում է արել պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի խորհրդարանական խմբակցութեան ղեկավար, ՀՅ Դաշնակցութեան անդամ Հրայր Կարապետեանը:
«Թող Ադրբեջանը յոյսը չդնի իր նաւթի վրայ: Արդէն յայտնի է, որ նաւթի համաշխարհային պաշարները վերջանալու են 42 տարի անց, իսկ ադրբեջանական նաւթի պաշարները 20 տարի անց»,- հաւաստիացրել է Կարապետեանը: Ընդ որում, նա քիչ հաւանական է համարել Ղարաբաղեան հակամարտութեան գօտում ռազմական գործողութիւնների վերսկսման հնարաւորութիւնը: Նա ընդգծել է, որ առ այսօր հայկական կողմը չի պարտւել բանակցային գործընթացում: «Իսկ հայկական կողմին միակողմանի զիջումներ պարտադրելու բոլոր փորձերը դատապարտւած են ձախողման, ժողովուրդը երբէք չի համաձայնւի դրա հետ եւ կստացւի այն, ինչ եղաւ 1996թ.՝ իշխանափոխութիւն»,- նկատել է Կարապետեանը: Նա գոհունակութեամբ նշել է, որ տարեցտարի մեծանում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ինտեգրման մակարդակը:
Խօսելով Հայ-թրքական յարաբերութիւնների եւ Հայոց Ցեղասպանութեան մասին, Հրայր Կարապետեանը ցաւով նկատել է, որ Հայաստանի իշխանութիւնները չեն ընդունում ՀՅԴ ներկայացրած օրինագիծը, որը քրէական պատասխանատւութիւն է նախատեսում Հայոց Ցեղասպանութեան ժխտման համար: «Դա ուղղակի ամօթ է, որ մեր կառավարութիւնը չի ընդունում այդ փաստաթուղթը, յատկապէս այն ֆոնին, երբ նման փաստաթղթեր ընդունւել են արտերկրում»,- ասել է Կարապետեանը եւ յոյս յայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ապրիլի 24-ին կարտասանի «Ցեղասպանութիւն» բառը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment