ՀՀ վարչապետը Ղարաբաղում է.
Հայաստանը կանգնած է ԼՂ թիկունքին
19:25 / 10.04.2010
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանի գլխաւորած կառավարական պատւիրակութեան ԼՂՀ եռօրեայ այցն սկսել է Ստեփանակերտի Ա. Սախարովի անւան թիւ 8 աւագ դպրոց այցելութեամբ, որտեղ այսօր բացւել է անհրաժեշտ սարքաւորումներով յագեցած համակարգչային կաբինէտ: Համակարգչային այդ դասարանը ՀՀ նւէրն է ԼՂ երեխաներին: Խորհրդանշական կարմիր ժապաւէնը կտրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը եւ ԼՂՀ վարչապետ Արա Յարութիւնեանը: Տ. Սարգսեանն այցելել է նաեւ ԼՂՀ պաշտպանութեան բանակի զօրամասերից մէկը:
ՀՀ եւ ԼՂՀ կառավարութիւնների համատեղ նիստի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ արդէն աւանդոյթ դարձած նման նիստերը նպաստում են տնտեսական, մշակութային խնդիրների լուծմանը: Կառավարութեան ղեկավարը նշել է, որ Հայաստանը 2010 թւականի առաջին եռամսեակում գրանցել է տնտեսական բարձր ցուցանիշ, որը 2,5 անգամ գերազանցել է ՀՀ կառավարութեան սպասումները: Ըստ Տիգրան Սարգսեանի` դա հնարաւոր է դարձել տնտեսական ճգնաժամի պայմաններում ճիշտ տնտեսական քաղաքականութիւն իրականացնելու շնորհիւ: Նա Ղարաբաղի ազգաբնակչութեանը հաւաստիացրել է, որ Հայաստանը կանգնած է ԼՂ թիկունքին` պատրաստ դիմագրաւելու ցանկացած փորձութեան:
ԼՂՀ վարչապետ Արա Յարութիւնեանն իր երախտագիտութիւնն է յայտնել ՀՀ կառավարութեանը բոլոր ծրագրերը ժամանակին իրականացնելու համար եւ նշել. «90-ականներին, երբ Հայաստանը գտնւում էր ծանր պայմաններում, անում էր առաւելագոյնն Արցախին օգնելու համար: Նոյնը կատարւեց նաեւ անցեալ տարի` համաշխարհային ճգնաժամի պայմաններում: Շնորհիւ դրա` 2009 թւականին ԼՂ-ն արձանագրել է 13,1 տոկոս տնտեսական աճ 2008 թւականի 14,3 տոկոսի դիմաց, որը բաւականին լաւ ցուցանիշ է այլ երկրների հետ համեմատած»:
Տիգրան Սարգսեանի գլխաւորած պատւիրակութիւնը այցելել է Շուշիի Մուրացանի անւան միջնակարգ դպրոց, որտեղ նոյնպես բացւել է ՀՀ կառավարութեան միջոցներով հիմնադրւած համակարգչային դասարան: Պատւիրակութիւնը վարչապետի գլխաւորութեամբ եղել է նաեւ շինարարական հրապարակներում, որոնք կառուցապատւում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, եղել է «Արցախ Ֆրուտ» ՓԲԸ-ում:
Այսօր երեկոյեան նախատեսւած է ԼՂՀ Նախագահ Բակօ Սահակեանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանի հանդիպումը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment