Մանւէլ Եղիազարեան.–
Մինչև Արցախի կարգավիճակը չճանաչւի, ոչ ոք իրաւունք չունի մի թիզ հող զիջելու
15:32 / 10.04.2010
«Մինչև Արցախի կարգավիճակը չճանաչւի, ոչ-ոք իրաւունք չունի մի թիզ հող զիջելու, լինի Լևոն Տէր-Պետրոսեանը, Սերժ Սարգսեանը, Ռոբերտ Քոչարեանը, թէ Մանւէլ Եղիազարեանը, որովհետև դա մեր հայրենիքի սեփականութիւնն է»,- երէկ` ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Արաբօ» ջոկատի հրամանատար Մանւէլ Եղիազարեանն ու յաւելել. «Եթէ կան մարդիկ, որոնք հասցրել են առանց Արցախի կարգավիճակը ճանաչելու ինչ-որ շրջաններ զիջել, մենք դրա հետ չենք հաշտւել։ Մենք պատրաստւում ենք պատերազմի»:
Նրա խօսքով եթէ Ադրբեջանն ասում է «տւէք 5 շրջանները», յետոյ կորոշենք Ղարաբաղի կարգավիճակը, ապա ՀՀ նախագահն ու ԱԳ նախարարը պէտք է ասեն, որ մենք պատրաստւում ենք պատերազմի եւ Ադրբեջանի հետ խօսելու ոչի՛նչ չունենք:
Այնուհետեւ անդրադառնալով մադրիդեան սկզբունքներին, ազատամարտիկն ասել է, որ դրանք ընդունելու դէպքում «մենք թևաթափ կը լինենք, մեր ոգին կը փշրւի եւ երեւի մի 300 տարի էլ յաղթանակի մասին ոչինչ չենք կարող խօսել»:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment