Պաշտպանութեան նախարարը սուբյեկտիւ որոշումնե՞ր է կայացնում
16:44 • 16.04.10
«Զինւորի Մայր» հասարակական կազմակերպութեան նախաձեռնութեամբ այսօր կազմակերպւած քննարկման ժամանակ Զինւորի պաշտպանութեան կոմիտէի նախագահ Գոհար Արմենակեանը ՀՀ պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցչից հետաքրքւեց, թէ ինչ սկզբունքով է զոհւած, ծառայութեան ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողների և անհետ կորածների անապահով ընտանիքներին յատկացւում սոցիալական աջակցութիւն:
«Մեզ դիմում են կարիքաւոր ընտանիքներ և ասում, որ իրենց այդ աջակցութիւնը չի հասնում, փոխարէնը յատկացւում է այն ընտանիքներին, որոնք դրանց կարիքը չունեն»,- ասաց Արմենակեանը:
Նշենք, որ խօսքը սոցիալական հարցերի լուծման համար վերոնշեալ անձանց անապահով համարւող ընտանիքներին ՀՀ պաշտպանութեան նախարարի 2008թ. թիւ 255 հրամանի համաձայն 30-100 հազ. դրամի չափով գումարի յատկացման մասին է։
ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանութեան վարչութեան սոցիալական վերլուծութեան բաժնի պետ Լիւդմիլա Ղահրամանեանը ի պատասխան նշեց, որ նմանօրինակ ընտանիքները նախարարի հետ հանդիպման ժամանակ ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր, որոնց հիման վրայ որոշւում է յատկացման չափը: «Դա նախարարի որոշմամբ է լինում, թէ որ ընտանիքին կենցաղային ծախսերի համար որքան պէտք է յատկացւի»,- ընդգծեց նա:
«Այսինքն նախարարը սուբյէկտիվ որոշումնե՞ր է կայացնում, քանի որ կան ընտանիքներ, որոնք կարիք ունեն, բայց աջակցութիւն չեն ստանում»,- իր հարցադրումը շարունակեց Զինւորի պաշտպանութեան կոմիտէի նախագահը:
ՊՆ ներկայացուցիչը չկարողացաւ յստակ ասել` նախարարը օբյէկտիւ, թէ սուբյէկտիւ որոշումներ է կայացնում, այլ յայտնեց իր սեփական կարծիքը. «1994-ից նշւած անձանց կարիքաւոր ընտանիքներին տարեկան մէկ անգամ յատկացւող 10 հազար դրամի չափը չի բարձրանում: Այն ժամանակ էր դա մեծ գումար, այսօր գնաճի պայմաններում չնչին է: Պէտք չէ մեր ժողովրդին մուրացկան դարձնել»:
Նշենք, որ պաշտպանութեան նախարարի վերոնշեալ հրամանի համաձայն՝ զոհւած, ծառայութեան ժամանակ հաշմադամ դարձած զինծառայողների և անհետ կորածների անապահով ընտանիքներին տարեկան մէկ անգամ յատկացւում է 10 հազարական դրամ: Նոյն հրամանով նշւած ընտանիքների անդամներից մէկի մահւան կամ հարսանիքի դէպքում նախարարութիւնը յատկացնում է 100 հազար դրամ: Սակայն նշւեց, որ ոչ բոլոր ընտանիքներն են դիմում` ստանալու իրենց հասանելիքը:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment