«Որտե՞ղ է հիմա Գուրգէն Արսէնեանը՝ քաղաքականութեան մէ՞ջ է»
Անդրադառնալով Գուրգէն Արսէնեանի այն տեսակէտին, թէ վերջին 300 տարում հայկական ազգային ուղեգիծը միշտ ձախողումներ է ունեցել, և որ ԱՄՆ Կոնգրէսի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանութեան բանաձևի ընդունումը բացասական էր և խանգարում է ՀՀ պետական մօտեցմանը՝ ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրօ Մանոյեանն արձագանքել է.
-Որտե՞ղ է հիմա Գուրգէն Արսէնեանը՝ քաղաքականութեան մէ՞ջ է։ Նման յայտարարութիւն կատարելուց առաջ պէտք է գոնէ վերջին 20 տարւայ գործելաոճը լաւ ուսումնասիրւի։ Ասել, որ քաղաքականութիւնը սխալ էր, հեշտ է, յատկապէս որ ինքը քաղաքական պատասխանատւութիւն չունի։
Ինչ վերաբերում է Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը, Կիրօ Մանոյեանը նշել է, որ այդ հարցը դրւած է՝ սկսած 1990թ. օգոստոսի 23-ի Անկախութեան մասին հռչակագրից, և այդ յայտարարութիւնը քաղաքական իրականութիւնից հեռու լինելու հետևանք է։
-Եթէ դա, արտառոց հնչելով, ինչ-որ մէկի վրայ ուշադրութիւն հրաւիրելու փորձ է, կարող է անել,- ասել է Կ.Մանոյեանը։

7or.am
0 Պատգամ:
Post a Comment