Այսօր Մարաղայի կոտորածների տարելիցն է
14:38 • 10.04.10
Այսօր Մարաղայի կոտորածների 18-րդ տարելիցն է: Մարաղայի ողբերգութիւնը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հայերի հանդէպ ադրբեջանցիների պարբերաբար իրագործած ցեղասպան գործողութիւնների և ազգային զտումների համակարգւած, հետևողական շղթայի հերթական մի օղակն էր:
Մարաղան Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից էր: 1992թ. Ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով աւերել ու հրկիզել են գիւղը, ողջակիզել ու անմարդկային դաժանութիւններով տանջամահ արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անյայտ ուղղութեամբ: Ում յաջողւել է փրկւել, ապաստանել են անտառներում և հեռանալով ցրւել աշխարհով մէկ: Իսկ Մարաղան շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողութեան տակ:
Դաժան կոտորածների հետևանքով տարբեր տւեալներով սպանւել է աւելի քան 80-100 մարաղացի, 40-ից աւելին վիրաւորւել է, ևս 63-ը գերեվարւել են: Պատանդ վերցւած մարաղացիներից եօթը վերադարձւել են, 17-ը փոխանակւել, 1-ը գնւել է, 1-ին յաջողւել է փախչել գերութիւնից, 8 հոգու սպանութեան մասին տեղեկութիւններ են ստացւել, ևս 29-ի ճակատագիրն առ այսօր անյայտ է: Մէկ մարդ սպանւել է փոխանակման պահին, 1-ն էլ` փախուստի փորձ կատարելիս:
Մարաղայի գիւղապետ, գիւղի ինքնապաշտպանական ջոկատի նախկին հրամանատար Ռոմա Կարապետեանի վկայութեամբ՝ զոհերի թիւն անհամեմատ մեծ կը լինէր, եթէ տեղի ինքնապաշտպանական ուժերը վատ զինւած լինելով հանդերձ՝ չխոչընդոտէին ադրբեջանցի հրոսակների մուտքին գիւղ:
Ինչպէս հայկական, այնպես էլ անկախ լրատւական միջոցները նշում են, որ չնայած իր դաժանութեանը՝ Մարաղայի կոտորածը համարեա չի լուսաբանւել և անյայտ է լայն հանրութեան համար:
Ցաւօք, միջազգային հանրութիւնը համարժէք գնահատական չի տւել ադրբեջանցիների աւանդական ցեղասպան գործողութիւններին, և ոչ միայն Մարաղայում: Իսկ ադրբեջանցիները շարունակում են անպատիժ ստել, կեղծել, երբեմն նոյնիսկ զոհի կերպար ընդունել:
Ի դէպ, Մարաղայի կոտորածը իրագործելու համար «Գուրթուլուշ» զինւորական ստորաբաժանման հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը ստացել է «Ադրբեջանի ազգային հերոս» կոչում:

Tert.am
ENGLISH:
0 Պատգամ:
Post a Comment